ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի էր, բայց հետո փոխվեց մեծանալուն զուգընթաց: Ուրիշ տեսակի տղա էր: Խելացի էր, աշխատասեր: Որտեղ աշխատանք լիներ անելու, նա պետք է ներկա լիներ: Սիրում էր մարդկանց օգնել: Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքն էլ չէր խնայի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Միքայելի մայրիկը:

Միքայելը ծնունդով Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից է: Այստեղ են անցել նրա մանկությունը, դպրոցական տարիները: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է. «Որ ասեմ տանը գիրք էր բացում, չէ, ինչպես բերում էր գրքերը, այնպես էլ տանում էր դպրոց: Ես իրեն Միքայել չէի ասում, այլ Ապեր: Փոքր տարիքից իրեն այդպես ենք կոչել: Իրեն ասում էի՝ Ապե՛ր ջան, ինչո՞ւ գիրք չես բացում, գրավոր գրում: Արձագանքում էր՝ մա՛մ, գնում եմ ու պատասխանում, տնայիններս էլ դասընկերուհիներս են գրում: Բոլոր առարկաների հանդեպ հավասար վերաբերմունք ուներ, տանը գիրք չէր բացում, բայց տարեվերջին բարձր գնահատականներով էր ավարտում: Մի ուսուցչուհի ունեինք, հարցնում էի՝ ընկեր Այվազյան, Ապերը ո՞նց է սովորում: Միշտ պատասխանում էր՝ Ապերի պես երեխա կա՞: Ուսուցիչներին ինքս ասում էի՝ ախր տանը գիրք չի բացում, արձագանքում էին՝ մեր պատմածը մեզ պատմում է»:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ուսումը շարունակել է քոլեջում՝ զբոսաշրջության բաժնում: Մայրիկն ասում է՝ շատ էր սիրում սպորտը: «Մեր գյուղում սպորտդահլիճ, համապատասխան մարզասարքեր չկային, գնում էր մոտակա գյուղը՝ Գետահովիտ: Զանգում էի իրեն՝ Ապե՛ր ջան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես ուշանում: Ասում էր՝ մա՛մ ջան, Գետահովիտում ենք, պարապում եմ: Ես իրեն թույլ չէի տալիս, որ գնա, անհանգստանում էի, բայց ինքը գնում էր, քանի որ սպորտով զբաղվելն իր համար շատ կարևոր էր»: Տիկին Գոհարն ասում է՝ որդին սիրում էր զբաղվել նաև ձկնորսությամբ, այգեգործությամբ։

Մայրիկը պատմում է, որ քոլեջում սովորելու տարիներին Միքայելը գնում էր անտառ՝ սունկ, սինդրիկ հավաքելու: «Սիրում էր այդ կերպ իր ժամանակն անցկացնել, բայց քոլեջի դասերն էր բաց թողնում: Երբ իրեն նախատում էի, որ դասերին հաճախի, արձագանքում էր՝ գնում եմ անտառ, կգամ, հավաքածս կվաճառեմ, որ քույրիկներիս պահենք: Շատ էր սիրում իր քույրիկներին: Քոլեջից զանգում էին, ասում՝ գոնե մեկ-մեկ դասի արի, որ հաջորդ կուրս փոխադրենք, չենք ուզում, որ նույն կուրսում մնաս: Իսկ ինձ ասում էր՝ մա՛մ, դու ոչ մի բանի հետ գործ չունես, ես կխոսեմ քոլեջի դասախոսների հետ: Դասախոսներից մեկին ասել էր, թե ինչու դասի չի գնում՝ մամայիս եմ օգնում, անտառում եմ: Վերջերս մարտի ութի համար միջոցառում էին կազմակերպել, մեզ կանչել էին քոլեջից, հիշում էին երեխաների հետ կապված պատմությունները: Այդ ժամանակ էլ դասախոսներից մեկը հիշեց, որ երբ հարցրել է Միքայելին, թե ինչո՞ւ դասի չի գալիս, արձագանքել էր. «Անտառ եմ գնում, սունկ հավաքում, որ մամայիս օգնեմ: Պապաս այստեղ չի, պետք է մամայիս օգնեմ»»: Միքայելը երեք քույրերի միակ եղբայրն է, և ինչ-որ առումով դեռ պատանեկության տարիներից պատասխանատվություն էր ստանձնել քույրերի համար: Ուզում էր օգնել ծնողներին՝ հոգ տանել նրանց մասին: Տիկին Գոհարն ասում է՝ որդին իրենց տան սյունն ու հենարանն էր:

Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ Միքայելը 2020 թ. հունվարի 27-ին մեկնում է ծառայության: Ընտրում է ՊՆ-ի ծրագրերից մեկով նախատեսված եռամյա ծառայությունը: «Ես չէի ուզում, որ երեք տարով գնար, բայց հաստատակամ էր մտադրության մեջ՝ եթե որոշել եմ, պիտի գնամ: «Ապե՛ր ջան, այդ գումարը մեզ պետք չի»,-արձագանքում էի ես, բայց նա համառեց ու իր որոշումից հետ չկանգնեց: Որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո այդ գումարը ներդնել և բիզնես հիմնել»:

Միքայելը ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 3»-ում, նռնականետորդ էր: «Շատ էր սիրում իր ծառայությունը: Սկզբում ծառայությունից տպավորություններն այլ էին, բայց հետո զանգահարեց, թե՝ ուզում եմ փոխեմ ծառայությանս տեսակը, երկու տարի ծառայեմ ու վերադառնամ. «Մա՛մ, շատ ենք վարժություններ անում, հոգնում եմ»: Զրուցեցինք, ասացի՝ իսկ եթե դժվարություններ լինեն փոփոխության ժամանակ, գուցե ստիպված լինես նորից ծառայել: Շարունակում էր ծառայությունը»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Միքայելս զանգեց: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր: Սեպտեմբերի 26-ին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, ինձ համար իրեր կուղարկե՞ս: Խնդրեց իր համար տաք շորեր էլ ուղարկել, բայց կանաչ գույնի: Զարմացա մի փոքր, հարցրեցի՝ իսկ այդ գույնի հագուստ կարելի՞ է հագնել, արձագանքեց՝ հա, մենք այստեղ այդ գույնի շորեր ենք հագնում: Երբ ասացի, որ ամեն ինչ կգնեմ, կպատրաստեմ և կուղարկեմ, խնդրեց նոր բան չգնել, այլ ուղարկել իր շորերը, որոնք տանը կան: Իրերը պատրաստել էի, բայց պատերազմն սկսվեց: Հեռուստացույցով լսեցի, որ Մարտունին կրակոցների տակ է: Այդ ժամանակ զանգեց, սկսեցի լաց լինել՝ կրակոցներ են, Ապե՛ր ջան: Փորձում էր հանգստացնել ինձ. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան»: Մինչև հիմա իր այդ խոսքերն իմ հիշողության մեջ են»: Հոկտեմբերի 1-ին ժամը 4-ին է եղել Միքայելի և մայրիկի վերջին զրույցը: Սակայն որևէ բան չի հուշել, թե ինչ կարող էր պատահել ժամեր անց:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Միքայելն անմահանում է: Նրա տուն «վերադարձը» շատ չի ուշանում: Տիկին Գոհարն ասում է՝ հաջորդ օրը որդին արդեն տանն էր:

Ապրելու ուժի մասին. «Հիմա իմ ուժի աղբյուրը աղջիկներս են ու թոռնիկները»:

Հ. Գ. - Միքայել Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լուսաձորի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular