ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է թվային ենթակառուցվածքներն ուժեղացնելու և թվային օրակարգի` ժամանակակից պահանջներին համապատասխան առաջ շարժվելու մասին։ Եվ իսկապես՝ թվային տեխնոլոգիան այն ուղղությունն է, որն առաջընթացի, գործողությունների և գործընթացների իրականացմանն արագություն է հաղորդում, դրանք ավելի արդյունավետ դաձնում, այդ թվում՝ պետական կառավարման ոլորտում։

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամբողջովին թվային տիրույթի վրա հիմնվելը կարող է լուրջ բացասական երևույթների պատճառ դառնալ, եթե չկան այլընտրանքներ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե քարտային համակարգերով վճարումների իրականացման և տվյալների մշակման խնդիրներ առաջ գան։ Ամբողջ տնտեսությունը կարող է կանգնել փաստի առաջ, ու դրա արդյունքում երկիրը էական տնտեսական վնասներ կկրի՝ հատկապես այն պայմաններում, երբ խրախուսվում է անկանխիկ գործարքների իրականացումը։ Օրինակ՝ այսպիսի երևույթի հանդիպեցինք վերջերս ArCa համակարգում տեղի ունեցած խափանումների դեպքում, երբ մարդիկ ո՛չ կարողանում էին քարտերով վճարումներ կատարել, ո՛չ էլ քարտից գումարներ կանխիկացնել։

Չնայած քաղաքացիներին ու բիզնեսներին պատճառած անհարմարություններին, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի արդյունքում է այդ խափանումն ի հայտ եկել։ Նման իրավիճակներից խուսափելու համար կա՛մ պետք է այլ թվային այլընտրանքային համակարգ ստեղծել, կա՛մ էլ պահպանել կանխիկի շրջանառությունը, որը թույլ կտա հարկ եղած դեպքում խուսափել պարալիզացումից։

Նույնը վերաբերում է նաև տրանսպորտային համակարգին, երբ հանրային տրանսպորտում վճարումը այլևս միայն անկանխիկ եղանակով է կատարվում կամ հատուկ հավելվածի միջոցով։ Սակայն քաղաքացիները շատ դեպքերում բողոքում են, որ վճարման համակարգը հաճախ նորմալ չի աշխատում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ վճարման համակարգը մի պահ հանկարծ դադարի գործել. հանրային տրանսպորտի ողջ համակարգը լիովին կպարալիզացվի։

Այս թեման վերաբերում է նաև այլ ոլորտների թվային ենթակառուցվածքներին։ Այնպես չէ, որ այս խնդիրը միայն Հայաստանում է, տարբեր երկրներ ու կազմակերպություններ սկսել են ուշադրություն դարձնել այլընտրանքներ ստեղծելու թեմային։ Դրան նպաստում են մի շարք խոշոր միջադեպեր։ Օրինակ՝ անցյալ տարի Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրին չվերթների չեղարկման և հեռուստաալիքների, բանկերի ու այլ կազմակերպությունների աշխատանքի խափանումների։ Այդ ժամանակ հազարավոր օգտատերերի մոտ արտացոլվում էր «մահվան կապույտ էկրան» (BSOD – Blue Screen of Death), որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ։ Նշվում էր, որ իրավիճակն առաջացել է կիբեռանվտան գու թյան ոլոր տում աշ խ ա տ ո ղ CrowdStrike ընկերության կատարած թարմացումից հետո: Դրանից հետո մասնագիտական շրջանակներում սկսեց քննարկվել, որ պետք է միայն Microsoft-ի ծառայություններից չօգտվել և հարկ եղած դեպքում խափանումներից խուսափելու նպատակով այլ ընկերությունների օպերացիոն համակարգերի ընձեռած հնարավորություններից ևս օգտվել։ Այսինքն՝ առաջ եկավ պահեստային տարբերակ ունենալու մոտեցումը։

Այս մոտեցումը կարևոր է հատկապես Հայաստանի նման երկրի համար, որը լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած, ու մեր թշնամիները ամեն կերպ փորձում են առաջին հերթին հարվածներ հասցնել մեր թվային ենթակառուցվածքներին ու տիրապետել համապատասխան ինֆորմացիայի, իսկ հարկ եղած դեպքում՝ նույնիսկ պարալիզացնել մեր երկիրը։

Այս տեսանկյունից կապի խնդիրը նույնպես հրատապ է։ Հայաստանում ինտերնետ կապը հիմնականում ապահովվում է Վրաստանից եկող մալուխների միջոցով, իսկ երբ այդ մալուխները վնասվում են, երկրում ինտերներտը խափանվում է։ Իսկ եթե, օրինակ՝ լարված հակամարտության ժամանակ մեր հակառակորդները կտրեն կամ լրջորեն վնասեն այդ մալուխները, ապա առանց ինտերնետի երկրի տնտեսությունը կարող է քաոսի վերածվել։

Դրա համար անհրաժեշտ է այլընտրանքային կապի ուղիներ ևս գործարկել՝ օգտվել նաև արբանյակային կապի ընձեռած հնարավորություններից։ Ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով տեսանք, որ եթե ուկրաինական բանակի համար չլիներ արբանյակային ինտերնետի կապը, ապա ուկրաինական բանակի կազմավորությունները, զրկվելով հաղորդակցության հնարավորություններից, վաղուց արդեն փլուզվել էին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular