ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբան

ԻՐԱՎՈՒՆՔ

Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։ Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։

Եթե Տիգրան Ուլուբաբյանի հետ տեղի ունեցածին պաշտոնական գնահատական տալ չեք կարող, ապա Տիգրանի կողքին կանգնել ոչ միայն կարող եք, այլև՝ պարտավոր։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է ցույց տանք միասնականություն։ Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության ծառայողները կարծել են, որ ինքը միայնակ տղա է, ուստի եկեք ցույց տանք, որ Տիգրանը մենակ չէ։ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։

Տիգրանը Հայաստանում ոստիկանության խոշտանգման առաջին կամ առաջին արցախցի զոհը չէ։ Անձամբ ես զբաղվել եմ այսպիսի տասնյակ դեպքերով, սակայն այս դեպքը յուրահատուկ է և հանրային հստակ պայքար պահանջող։ Սա այնպիսի դեպք է, երբ արցախցիներս կարող և պարտավոր ենք ցույց տալ միասնականություն՝ առանց որևէ քաղաքական կամ այլ շահագրգռվածության՝ միայն ու միայն արդարության պահանջով։ Տիգրանին ծեծած և նրա նահատակված հարազատներին հայհոյած ոստիկանները հենց վաղն էլ պետք է ձերբակալվեն։ Նրանց պաշտոնավարումն անհապաղ պետք է դադարեցվի։

Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։ Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները։

Հարգելի’ ժողովուրդ, որպես իրավաբան եմ վստահեցնում՝ ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են, ուստի հաշվի առնելով հարցի լուծման դատավարական եղանակի անպիտան լինելը՝ բոլորիդ խնդրում եմ վաղը 19:30-ին Մամիկոնյանց 48/3 հասցեում միանալ Տիգրանին՝ ցույց տալու համար, որ ոստիկանները սխալվել են՝ կարծելով, թե ինքը միայնակ է»,-գրել  է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular