ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան

ՖՈՏՈ

«Շքանշան» բառն իր արմատներում ունի լատիներեն «ordo» բառը, որը նշանակում է «շարք, համայնք», ռուսերեն орден, այն առանձին հասկացություն է, նույն մեդալը չէ։ Առաջին նման իրերով պարգևատրումը հայտնվել է միջնադարյան Եվրոպայում՝ ասպետական եղբայրություններում, որոնք միավորում էին մարտիկների, որոնք հաճախ կապված էին վանական ավանդույթներով: Այդ էլիտար հասարակությունների անդամները սկսել էին կրել հատուկ տարբերանշաններ՝ շքանշաններ, որոնք խորհրդանշում էին իրենց անդամակցությունն այդ համայնքին, կարգին: Ընդ որում շքանշաններն ունեին  թանկարժեք շղթաներ, կապիչներ, կրծքազարդեր և ժապավեններ, որոնք ցույց էին տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու քաջությունը: Ժամանակի ընթացքում «շքանշան» սկսել են տալ ոչ միայն բուն համայնքների անդամներին, այլ նաև այլոց։ Բայց անգամ ասպետական դարաշրջանի անհետացումից հետո շքանշանների շնորհման կարգը պահպանվել է, այն է դրանք տրվում են միայն բարձր դասի մարդկանց, սակայն դրանք դարձել են վաստակի ճանաչման պետական խորհրդանիշներ։ Շքանշաններ սկսել են շնորհել այն անձնավորություններին, ովքեր նկատելի հետք են թողել համապատասխան պետության պատմության մեջ։

Մինչև 19-րդ դարը շքանշանի շնորհումը հաճախ ուղեկցվում էր ոչ միայն բուն շքանշանի հանձնմամբ, այլ նաև իրական արտոնություններով՝ դրամական վճարումներից մինչև ազնվականության իրավունք, երբեմն նույնիսկ ժառանգական: Այնուամենայնիվ բարձր կոչում չունեցող հասարակ զինվորի համար գործնականում անհնար էր նման պարգև ստանալը։

Ռուսաստանում շքանշանները հայտնվել են Պետրոս I-ի օրոք և պահպանվել նույնիսկ հեղափոխությունից հետո՝ խորհրդային ժամանակաշրջանում։ Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության կամ Կարմիր դրոշի շքանշանների նման մրցանակները դարձել են պետությանը հատուկ ծառայությունների ճանաչման խորհրդանիշներ։ Սակայն ԽՍՀՄ-ում մեդալների և շքանշանների տարբերությունը որոշ չափով լղոզված էր, և երկու պարգևներն էլ համարվում էին պետական բարձր պարգևներ։ Հետաքրքիր է այն, որ շքանշանները երբեք չեն արմատավորվել ԱՄՆ-ում: Պարգևատրման այդ համակարգը մերժվել է ի նշան ֆեոդալական Անգլիայի ավանդույթների խզման, որից Ամերիկան անջատվել էր 18-րդ դարի վերջին:

Ներկայումս անհնար է միանշանակ ասել, թե ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը։ Ամեն ինչ կախված է կոնկրետ դրա նշանակությունից և այն հանգամանքներից, որոնցում այն տրվում է: Այնուամենայնիվ, շքանշաններն ավելի հաճախ կապված են որոշակի ֆինանսական արտոնությունների հետ:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular