ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտի 13-ին հայտարարված խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունն իրական հնարավորություն է շրջելու նրանց հարաբերությունների պատմության մութ էջը, խաղաղության համաձայնագիրը դե յուրե վերջ կդնի նրանց մոտ 40-ամյա հակամարտությանը, գրում է expert.ruն։

Ըստ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի համաձայնագրի կետերից մեկն էլ Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, որտեղ դեռ նշվում է չճանաչված ԼՂՀ-ն, 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանի սահմանադրության փոփոխման իր պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2023 թվականի սեպտեմբերին, և այդ ժամանակվանից «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը եղել է Ադրբեջանի հիմնական ազգային գաղափարը, այն նույնիսկ նշված է խմելու ջրի շշերի վրա։ Նաև 1992–1994 թվականներին եղել էր Ղարաբաղյան առաջին պատերազմը, որի արդյունքում Ադրբեջանը կորցրել էր մի շարք տարածքներ, որից հետո կողմերը հրադադարի պայմանագիր էին կնքել։

Ներկայիս խաղաղության համաձայնագիրը սահմանում է այն պայմանները, որոնց ներքո կողմերը կկառուցեն իրենց հարաբերությունները վերջին պատերազմի ավարտից հետո: Այն տարբերվում է հրադադարի համաձայնագրից այն պայմանների ցանկով, որոնցով նրանք համաձայնում են հաշտություն կնքել։ Այն պարտադիր չէ, որ պարունակի նշում, որ կողմերից մեկը մեղավոր է և համարվում է պարտվող, իսկ մյուսը համարվում է հաղթող: Այն պետք է ներառի կետ թշնամական գործողությունների դադարեցման մասին։

Իսկ ի՞նչ չպետք է սպասել այդ համաձայնագրից։ Ըստ Սիլաևի այն դժվար թե հայ-ադրբեջանական սահմանը ճանաչելու մասին կետ պարունակի, սահմանազատումն ու սահմանագծումը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխի ապագա։ Բայց համաձայնագրի ամենակարևոր կետը, որն արդեն հայտնի է այսօր, Երևանի համաձայնությունն է Բաքվի պահանջին, այն է Հայաստանի սահմանադրությունից հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները։

Իսկ ընդհանրապես, Երևանը միշտ բավական հակասական դիրքորոշում է ունեցել Ղարաբաղի հարցում, քանի որ Հայաստանը երբեք չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, ինչպես նաև չի ճանաչել իրեն որպես ղարաբաղյան հակամարտության կողմ։ Այս տասնամյակների ընթացքում Երևանի պաշտոնական դիրքորոշումը միայն եղել է ռազմական օգնություն ցուցաբերելը  չճանաչված ԼՂՀ-ին։ Բայց Ադրբեջանը Հայաստանի օրենսդրության մեջ Ղարաբաղի հիշատակումը համարում է տարածքային պահանջ։

Իհարկե, պետք չէ որևէ դարակազմիկ նշանակություն տալ այս պայմանագրին, այն ոչնչով չի տարբերվում այն հարյուրավոր խաղաղության պայմանագրերից, որոնք ստորագրվել են հարյուրավոր պատերազմներից առաջ։ Յուրաքանչյուր նման պայմանագիր ինչ-որ առումով յուրահատուկ է, և միևնույն ժամանակ նրանք բոլորն էլ նման են միմյանց։ Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Վրաստանը մի օր փաստաթուղթ կստորագրի Աբխազիայի հետ դրանով իսկ ճանաչելով նրա անկախությունը, ապա դա, ըստ էության. բոլորովին այլ փաստաթուղթ կլինի։ Բայց դա չափազանց քիչ հավանական է։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագրին, ապա դրա իրականացման երաշխիքների հարցը շատ ավելի կարևոր են, քանի որ, ինչպես հայտնի է համաշխարհային պատմությունից, նման պայմանագրերը ոչ միշտ են հարգվում դրանք ստորագրած կողմերի կողմից։

Նաև նշենք, որ խաղաղության պատրաստակամության մասին կողմերի հայտարարությունները համընկել են ԼՂՀ նախկին պետնախարար, ռուս գործարար Ռուբեն Վարդանյանի 23 օր շարունակ հացադուլը դադարեցնելու մասին հայտարարության հետ։ Վարդանյանը Բաքվի բանտում է գտնվում 2023 թվականի աշնանից՝ ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular