ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքն ավարտելու մասին։ Կողմերը հաստատել են համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների շուրջ խորհրդակցելու իրենց պատրաստակամությունը։ «Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», - նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Հայաստանը համաձայնել է նաև Բաքվի այն պայմանին, որ երրորդ երկրների զինված ուժերը չեն տեղակայվի սահմանին։ Երևանը պնդում էր, որ սահմանազատված տարածքներում ռազմական ներկայություն չի լինելու, սակայն հետո համաձայնել է պայմանին։ «Մենք ոչ թե փոխեցինք նախկինում հնչեցրած դիրքորոշումը, այլ փոխեցինք դրա ընկալումը տեքստը վերլուծելուց հետո։ Անվտանգության խորհուրդը քննարկել է դա և եկել այն եզրակացության, որ տեքստերի փոխանակման գործընթացն իրեն սպառել է։ Մենք համաձայնագիրն ամբողջությամբ վերլուծեցինք և որոշեցինք, որ չորս տարվա բանակցությունների ընթացքում ձևավորված այս փոխզիջումային տարբերակը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն համաձայնեցված փաստաթղթի ամբողջական տեքստն այդպես էլ չի ներկայացվել հանրությանը։ Հստակություն չկա նաև, թե կոնկրետ ե՞րբ է ստորագրվելու համաձայնագիրը երկու երկրների ղեկավարների կողմից։

Mk.ru-ն քննարկել է խաղաղության պայմանագրի ապագան Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովի հետ: «Չնայած միջազգային հանրության շնորհավորանքներին, խաղաղության պայմանագրին հիմնարար համաձայնությունը ոչինչ չի փոխել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այն չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։ Բայց հարցումների համաձայն հայաստանցիների մոտ 60 %-ը չի ցանկանում որևէ բան փոխել իր հիմնական օրենքում։ Թերևս, եթե Երևանն ու Բաքուն հրապարակեն  համաձայնագրի տեքստը, գուցե՞ դա փոխի հանրապետության բնակիչների կարծիքը։ Առայժմ քանի դեռ կողմերը միայն ձևացնում են, թե դրա բովանդակությունն արդեն հայտնի է բոլորին, սահմանադրական բարեփոխումների հակառակորդների դիրքերը միայն ուժեղանում են, ֆորմալ առումով սա, իհարկե կարելի է ասել, առաջընթաց է, հայկական դիվանագիտության ձեռքբերում, բայց տոնելու որևէ առիթ չկա»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular