ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու: Առաջադրվել է 4 թեկնածու` դոցենտներ Արեւիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Համալսարանում վստահ են՝ Զաքոյանի ընտրության հարցը լուծված է․ նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը 2024թ. վերջին փոխել է հոգաբարձուների խորհրդի 4 անդամի, որոնք բարձրաձայնում էին համալսարանի խնդիրների մասին: Նոր անդամներից մեկը նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն է, մյուս 3-ը՝ Զաքոյանի եւ Ուռուտյանի մտերիմները: Եվս մեկը բուհի «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն է: Կառավարության ներկայացրած 5 անդամից 3-ը ԿԳՄՍՆ աշխատակիցներ են (փոխնախարար Ա. Սվաջյան, վարչության պետեր Ա. Պողոսյան եւ Լ. Գրիգորյան):

Խորհրդի անդամ 5 դասախոսները, 2018թ. սկսած, իրենց բոլոր քվեարկություններով ապացուցել են նվիրվածությունն Ուռուտյանին ու Զաքոյանին: Խորհրդի 5 անդամ ուսանող ներկայացրել է ուսխորհուրդը, որի նախագահն է Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը, որը սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն է` Ուռուտյանի նախկին ուսանողը: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստը պատրաստվում են անցկացնել փակ, արգելելով լրագրողներին՝ նկարահանելու նիստի ընթացքը: Նշենք, որ Ագրարային համալսարանի հետ կապված քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular