ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ,  որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։  Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են Գերմանիայի, Լատվիայի, Խորվաթիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: «Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում՝ ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին: ԵՄ-ն իր ծրագրերով  աջակցում է նման կրթօջախներին. այս քոլեջն իր ուսումնական գործընթացը կազմակերպում է Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում շատ մեծ հաջողություն ունեցող համակարգի փորձի վրա: Շատ կարևոր է երիտասարդների ապագայի համար՝ նրանց տալ մասնագիտական լավ որակավորում: Եվ գիտակցելով դրա կարևորությունը՝ ԵՄ-ն մշտապես աջակցություն է ցուցաբերում միջին մասնագիտական կրթության ոլոորտին, և երիտասարդությանը՝ որպես Հայաստանի ապագա: Առհասարակ, ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանի զարգացմանը: Այս երկիրն ունի սքանչելի երիտասարդություն, և ես մաղթում եմ, որպեսզի նրանք  ունենան երջանիկ ապագա՝ ժողովրդավար և բարգավաճ Հայաստանում»,-նշել է նա:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի խոսքով՚ ԵՄ-ն տարիներ շարունակ մեծ և անշահախնդիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կրթական համակարգին: «Այդ օգնությունը հիմնականում դրամաշնորհների ձևով է, որոնք իրականացվում են մի շարք ուղղություններով: Այստեղ կարևոր տեղ ունի նախնական և միջին մասնագիտական կրթության ոլոորտին ցուցաբերվող աջակցությունը՝ և կրթական ծրագրերի, և ուսհաստատությունների հիմնման տեսանկյունից: Այսօր ունենք կոնկրետ ծրագիր՝ Հայաստանում ուժեղացնել միջին մասնագիտական ուսհաստատությունները, և սա ԵՄ-ի և ՄԱԿ-ի որոշակի աջակցությամբ իրականացվող այն հեռանկարային և իսկապես կարևոր ծրագրերից մեկն է, որի միջոցով զարգանալու է մեր վաղվա աշխատաշուկան»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը տեղեկացրել է, որ ԵՄ աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: «Ծրագրի շրջանակում չորս տարիների ընթացքում քոլեջի շենքը վերանորոգվել է, թարմացվել ուսումնական հաստատության նյութատեխիկական բազան: Արդյունքում ունենք ակնհայտ տարբերություն. եթե 2006 թվականին քոլեջի սովորողների թիվը կազմում էր 60-70 հոգի, ապա ներկայումս այն հասնում է 460-470-ի: Կարծում եմ, որ քոլեջի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն լավ շենքային պայմաններով, այլ նաև այն մթնոլորտով, որ հաջողվել է ստեղծ ել քոլեջում՝ հարգանքի վրա հիմնված ուսանող-դասախոս հարաբերություններ, աշխատաշուկայի համար որակյալ կադրեր պատրաստում»,-նշել է Պարույր Սանթրոսյանը:

Քոլեջ այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են ուսհաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել ուսանողների հետ: Դեյվիդ Մաքալիսթերը հետաքրքրվել է քոլեջի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, դուալ ուսուցման համակարգի ներդրմանը և ուսանողների առօրյային վերաբերող հարցերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular