ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Հայաստանն ու Ադրբեջանը՝ կրկին խաղաղության և պատերազմի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են տեքստի, ավելի ճիշտ՝ մնացած երկու կետերի համաձայնությամբ։ Դրանք վերաբերում էին սահմանամերձ տարածքներից երրորդ ուժերի դուրսբերմանը և միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը: iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ոչ այնքան հստակ ինտրիգ է ստեղծվել։ Կողմերը խոսում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն ավարտելու և այն ստորագրելու պատրաստակամության մասին։ Բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, թե համաձայնագրի ստորագրման դեպքում ի՞նչ ձևաչափով է Բաքուն մտադիր շարունակել երկկողմ երկխոսությունը կարգավորման գործընթացի հետ կապված վիճելի հարցերի շուրջ: Սա՝ առաջին հերթին»,- ասել է Տարասովը:

«Երկրորդ հերթին, համաշխարհային դիվանագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ երբ հակամարտող կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում, տեղեկատվական պատերազմի ինտենսիվությունը միշտ նվազում է։ Բայց այս դեպքում դա տեղի չի ունենում։ Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են իրենց դեմ», ինչը «ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի, բացի դա, ներկայում վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի»։ Փաշինյանն էլ պարտքի տակ չի մնացել. նա կարծում է, որ «այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» և Բաքվում հայ բանտարկյալների դեմ «դատավարությունների» մասին խոսակցությունները խոչընդոտում են Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը և ծխածածկույթ են բանակցությունների համար», -շարունակել է Տարասովը։

Իրադարձությունների ներկա ընթացքը փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Բաքուն և Երևանը դեռ պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքել, նշել է քաղաքագետը։ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր վերապահումներից և տերմինաբանությունից, թեև կողմերը նախկինում համաձայնագրից հանել էին Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները։ Շարունակում են մնալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հարաբերությունների խնդիրները։ Միևնույն ժամանակ, Թուրքիան, ինչպես միշտ, պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ուստի, հարցը բաց է մնում՝ ո՞ր ուղղությամբ են կողմերն ավելի շատ շարժվում՝ դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,- ամփոփել է փորձագետ Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular