ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թ. դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքով:

Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչն ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝ տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն՝ սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Վերջին տարիներին (սկսած 2021 թվականից) արդյունագործական որսի տարեկան քանակը գնահատվում է երկու փուլով, արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան չափաքանակները սահմանել երկու անգամ: Յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան պաշարների ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան կտրվածքով և տվյալները ստացվում են տարվա վերջ՝ դեկտեմբերին, ինչը հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ձկան արդյունագործական որսի առաջին փուլի (մինչև սեպտեմբերի 1-ը) չափաքանակ հաստատելու համար։

Միևնույն ժամանակ, ամառային շրջանում իրականացված գիտական հետազոտության տվյալները ձեռք բերելուց հետո սահմանվում են արդյունագործական որսի 2-րդ՝ աշնանային որսաշրջանի չափաքանակները (մինչև նոյեմբերի 15-ը)։ Սա էլ ենթադրում է արդեն ընթացիկ տարում հաստատված որոշման մեջ լրացումների կամ փոփոխությունների իրականացում։ Չափաքանակների հաստատումից հետո որսի գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար տրվում է հայտարարություն, հավաքագրվում են հայտերը, մշակվում և սահմանված կարգով կնքվում է Սևանա լճում արդյունագործական որսի պայմանագրեր, ինչը նույնպես ժամանակատար գործընթաց է: Տարեկան ծրագրի շրջանակներում այս գործընթացն իրականացնելն առաջացնում է խոչընդոտներ նաև բուն որսի իրականացումն իրատեսական ժամկետներում կազմակերպելու տեսանկյունից։ Այդ պատճառով տարեկան ծրագրում միջոցառման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել տարեկան ծրագրի հաստատումից հետո՝ հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը։

Օրենսդրական խնդիրներից խուսափելու համար օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կետում կատարվել են փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահաույց կետը տարեկան ծրագրով սահմանելու պահանջից։ Մասնավորապես առաջարկվող փոփոխությունների համատեքստում օրենքի 15-րդ հոդվածով կառավարության լիազորությունները լրացվել են նոր կետերով:

Նախագծով առաջարկվում է Սևանա լճում յուրաքանչյուր տարվա համար սահմանել ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Նախագծի ընդունման արդյունքում նաև կհեշտացվի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular