ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «կարկառուններից» մեկը հայտարարել է, թե սահմանային «կրակոցների» հետ կապված ադրբեջանական կողմի ապատեղեկատվական սադրանքները վկայում են այն մասին, որ... Հայաստանի համար շահավետ «խաղաղության համաձայնագիր» են իրենք բանակցել:

Բացի այն, որ նման հայտարարությունը տեղով մեկ մանիպուլ յացիա է և ի սկզբանե անվստահելի, թեկուզ հենց միայն այն պարզ պատճառով, որ դա ասողը Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ է ու ՔՊ-ի «դեմքերից», բացի այն, որ Ադրբեջանն ինքնին դրանով ցույց է տալիս, որ այդ երկիրը ամենևին խաղաղության կողմնակից չէ, առաջին հերթին մի շարք այլ հարցեր են առաջանում: Լավ, բա եթե դա այդքան ձեռնտու «համաձայնագիր» է, ինչո՞ւ են հենց փաշինյանական իշխանության ներկայացուցիչները հայ ժողովրդին սպառնում պատերազմով: Այսինքն, այնքան լավ, այնքան «խաղաղա... լավ» պայմաններ են, իբր, բանակցել թշնամու հետ, որ թշնամին՝ իր հերթին, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն՝ իրենց հերթին, Հայաստանի ժողովրդին սպառնում են պատերազմով:

Այս վերջինն էլ իր հերթին մեկ ուրիշ խայտառակ նոնսենս է. Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին ահաբեկում է պատերազմով: Ավելի ստույգ՝ մանիպուլացնում է: Ու ինչպե՞ս. մոտավոր այս ենթատեքստում. «Եկեք թշնամու ուզած ամեն ինչը անենք, թե չէ թշնամին հրե՜ն, կացինը սրած...»:

Ի դեպ, «նոնսենսի» պահով պետք է նկատենք, որ ահաբեկման ու շանտաժի այդ գործելակերպը Փաշինյանն արդեն կիրառել է և ոչ մեկ անգամ, այդ թվում՝ Կիրանցի հետ կապված՝ ուղիղ 1 տարի առաջ: Մեկ տարի առաջ հենց այս օրը (մարտի 18-ին) Փաշինյանն անձամբ մեկնեց Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ու սկսեց հայ մարդկանց ահաբեկել, սարսափեցնել ու հոգեբանական տեռորի ենթարկել, որ եթե Հայաստանի ու նշված բնակավայրերի անվտանգության համար կենսական տարածքները չնվիրեն հայակեր թշնամուն, ապա... մի քանի օրից պատերազմ կլինի, Թուրքիան ու Ռուսաստանը կհարձակվեն Հայաստանի վրա, և այլն:

Մեկ տարի առաջ փորձարկված ու, մեծ հաշվով, ադրբեջանական շահերի լիուլի սպասարկումն ապահոված «տեխնոլոգիան» հիմա կիրառվում է ավելի մեծ մասշտաբով:

Վաղը, հասկանալի է, կարող են նույն սպառնալիքներով նոր զիջումներ անել թշնամում: Իսկ որքան ավելի մեծ զիջումներ անի Փաշինյանը ադրբեջանաթուրքական տանդեմին, այնքան վերջինս ավելի ու ավելի ագրեսիվ է դառնալու հայ հասարակության նկատմամբ: Ի դեպ, Փաշինյանն էլ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular