ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»:

Ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում: Ի մասնավորի, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Բաքուն ցանկանում է ունենալ casus belli՝ այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Չնայած հայկական կողմը խոսում է խաղաղության և փաստաթուղթը ցանկացած պահին ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ից փոխհատուցումներ է պահանջում, ադրբեջանցիներ է ցանկանում «վերաբնակեցնել» ՀՀ-ում, պահանջում է կրճատել հայոց բանակն ու չվերազինել այն։ Իլհամ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, որպեսզի միշտ ունենա հիմքեր՝ հայադրբեջանական սահմանը խախտելու համար»։

Մյուս կողմից՝ ըստ հեղինակների, Ադրբեջանը ցանկանում է հասնել ԵՄ-ի դիտորդների դուրս բերմանը. «ԵՄ դիտորդները զսպող գործոն են և թույլ չեն տալիս Ադրբեջանին գրավել հայկական տարածքներ՝ կրակի տակ պահել սահմանամերձ գյուղերն ու հայ-վրացական և հայ-իրանական ճանապարհները, իսկ այս լոգիստիկան ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։

Բաքուն ԵՄ-ի դիտորդական առաքելությունն անվանում է հետախուզական և պահանջում է այն դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից, որպեսզի կարողանա անարգել գործել հայկական սահմանի ողջ երկայնքով՝դիպուկահարներով և դիվերսիոն խմբերով։

Անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պահանջում է Ալիևից՝ ազատ արձակել գերիներին, ալիքը նշում է, որ դա, իհարկե, վատ նորություն է Բաքվի համար, քանի որ Թրամփը ցանկանում է հասնել Հարավային Կովկասում խաղաղության. ուկրաինական պատերազմն ավարտվում է, և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենալու աշխարհի գեոպոլիտիկ նոր բաժանում և Հարավային Կովկասը հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ խաղաղ Հարավային Կովկաս, որպեսզի անխոչընդոտ կարողանա նավթ և գազ տեղափոխել կասպյան ավազանից ու Կենտրոնական Ասիայից:

Մասնավորաբար,ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը գրել է, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Նա նշել է, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ. «Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին: Ըստ նրա, ադրբեջանական կողմում շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, և առաջիկա ամիսներին կսկսվեն թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» սկսվելու է Ադրբեջանից, անցնելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, ապա Նախիջևանով, Դիլուչիով և Կարսով և միանալու է Բաքու-Թբիլիսի երթուղու հետ։

«Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և ԱնկարաԲաքու տանդեմն ամեն ինչ անելու է, անգամ ռազմական սադրանքի է դիմելու՝ այն բացելու համար, քանի որ այդ միջանցքը բերելու է միլիարդավոր դոլարներ և աշխարհաքաղաքական ազդեցություն Թուրքիային, իսկ Ադրբեջանը կապող կամուրջ է Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի համար»,-ամփոփում է տելեգրամյան ալիքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular