ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Պահք. Անառակի կիրակի

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի: Այն իր անունը ստացել է Աստվածաշնչի ամենահայտնի առակներից մեկի՝ Անառակ որդու վերադարձը առակի անվամբ:

Այս առակում ամփոփված են Ավետարանի հիմնական ուսուցումները, քանզի այստեղ նկարագրվում և պատմվում է Հայր Աստծո անսահման սերը, որը միշտ պատրաստ է ներել ու իր գիրկն առնել դարձի եկած իր մեղավոր զավակներին:

Առակի գլխավոր հերոսը մի ապահովված և երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որն ուներ բացարձակապես ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար: Նա հարուստ և պատվավոր հոր զավակ էր: Թվում էր, թե կար բացարձակապես ամեն ինչ՝ խաղաղ և ներդաշնակ կյանքի համար, սակայն «փորձիչը» մի օր շշնջաց նաև նրա ականջին. «Քո կյանքը կյա՞նք է՝ այս գեղջկական սեղմ շրջանակում: Ի՞նչ է քեզ պակասում կյանքը լիովին վայելելու համար: Ազատագրիր քեզ հորդ, եղբորդ կաշկանդումներից, գնա մի հեռավոր քաղաք, կյանքն ապրիր իր բոլոր հաճույքների մեջ, երկրորդ անգամ աշխարհ չես գալու…»:

Չարի այս միտքը չափազանց քաղցր է հնչում նրա ականջին, և այդ օրվանից նա կորցնում է իր քունն ու հանգիստը: Եվ, ի վերջո, այս տղան, ինչպես, ավաղ, շատերը,  ընկնում է բանսարկուի չար թակարդն ու հայտնվում մեղքի ճիրաններում:

Այսպիսով՝ նա իր հորն հայտարարում է, որ հոգնել է իր միապաղաղ կյանքից, այնուհետև նրանից վերցնում իր բաժին ժառանգությունն ու անհայտանում:

Նա հաստատվում է մի մեծ քաղաքի պանդոկներից մեկում և սկսում «վայելել» սեփական կյանքը: Եվ նրա դրամը, երիտասարդությունն ու առատաձեռն բնավորությունը «բարեկամների» մի հսկա բազմություն է հավաքում շուրջը:

Անխնա վատնում է իր ժառանգությունը, սակայն օրերից մի օր հայտնաբերում է, որ գրպանում այլևս գեթ մեկ դրամ չի մնացել: Գումարի սպառվելու հետ, միաժամանակ անհայտանում են նաև բոլոր «բարեկամները», ու տղան մնում է ձեռնունայն և մեն-մենակ:

Ի հակառակ նրա բախտի՝ այդ ժամանակներում երկրում սով է տիրում և նա ընկնում է չքավորության մեջ: Նա չուներ գիշերելու տեղ, չուներ ապրուստի որևէ միջոց, իսկ նրա նախկին «բարեկամները» ձևացնում էին, թե չէին ճանաչում նրան:

Եվ այդ ժամանակ մոտակա ագարակից քաղաք է ժամանում մի մարդ, որը խոզարած էր փնտրում: Չնայած սովին և գործազրկությանը՝ այդուհանդերձ ոչ ոք չէր համաձայնում կատարել այդ նվաստացուցիչ աշխատանքը, սակայն երբ ագարակատերը դա առաջարկում է արդեն հյուծված ու տառապած երիտասարդին, վերջինս ստիպված համաձայնում է:

Այսպիսով՝ թշվառ տղան խորհում էր, որ առնվազն կունենա գոնե գիշերելու տեղ և ուտելիք: Փաստորեն պերճաշուք և ճոխ կյանքը երբեմնի այս բախտավոր և հարուստ երիտասարդին ուղեկցում են դեպի խոզերի ընկերակցությունը:

Այս ամենից հետո նա սկսում է լուսավոր և միևնույն ժամանակ դառնագին թախիծով հիշել սեփական մանկական հիշողությունները, իր հորն ու սքանչելի ապրելավայրը:

Նա ամբողջ հոգով ցանկանում էր վեռադառնալ իր հայրենի տուն՝ հարազատ հոր մոտ, բայց ինչպե՞ս կարելի էր այդ ամենից հետո վերադառնալ: Սակայն կյանքի մատուցած անտանելի դառնություններն ու թախանծագին կարոտը ի վերջո ստիպում են նրան վերադառնալ:

Եվ նա վերադառնում է՝ ակնկալիքով, որ հայրը կհամաձայնի իրեն վերցնել որպես վարձու ծառա: Այսպիսով՝ նա վերադառնում է, և հայրը, չնայած նրա փոխված կերպարանքին ու այդքան անցած ժամանակին, սեփական անառակ որդուն ճանաչում է դեռ հեռվից:

Որդին ծնկի է իջնում, դառնագին ցավով խոսում սեփական ամբարտավանության մասին: Հայրը գրկաբաց ընդունում է որդուն և անկախ անառակ որդու այդչափ ամբարտավանությունից՝ հրամայում է մի պարարտ եզ մորթել և կազմակերպել խնջույք:  

Առակում հայրը Հայր Աստված է, իսկ որդին՝ նրա մեղավոր զավակները, որոնց Նա միշտ պատրաստ է ներել ու ընդունել: Եվ յուրաքանչյուր մեղավորի տունդարձը մեծագույն երջանկություն է Աստծո համար, քանզի Ավետարանն ասում է . «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարհի»:

Անառակ որդու հիմնական մեղքը հանդիսանում է վատնումը, որն իրականում ունի շատ տարաբնույթ իմաստներ: Այսպիսով՝ նյութական հարստությունը վատնելը մեծ մեղք է, քանզի նույնիսկ ամենից հասարակ բանի ձեռքբերման հիմքում ընկած է մարդկային տանջանքը: Հետևաբար՝ վատնել այդ ամենը՝ նշանակում է անարգել և արհամարհել մարդկային տաժանակիր աշխատանքը:

Ուրեմն՝ կարևոր է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր բանի նկատմամբ, քանզի նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս հազարավոր մարդկանց հացով ու ձկով կերակրելու ժամանակ, իր աշակերտներին հրահանգեց հավաքել «մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհ. Զ:12):

Եվ առավելևս մեծ մեղք է, երբ վատնում ես այն, ինչը դու չես աշխատել: Այս ամենը հանդիսանում է կրկնակի մեծ մեղք:

Կարևոր է նաև խոսել ավագ որդու կերպարի մասին, քանի որ որքան էլ տարօրինակ հնչի բայց առակն իրականում ոչ թե մեկ, այլ երկու անառակ որդիների մասին է:

Իհարկե ավագ որդին մշտապես, ի տարբերություն կրտսեր եղբոր, եղել է հոր կողքին, կատարել նրա բոլոր հրամանները, լավ զավակ եղել, սակայն այս ամենի հետ մեկտեղ նրա հոգում բույն է դրել հպարտությունը, մեծամտությունն ու դիմացինին ստորադասելու և իրեն գերադասելու հատկությունը, որն ուղղակիորեն հակասում է քրիստոնեական գաղափարներին:

Այսպիսով՝ նա չի ուրախանում եղբոր դարձի գալու հանգամանքից, ինչպես նաև քննադատում է հորն ու մերժում նրա պատվին կազմակերպված խնջույքին մասնակցել: Առակում ավագ եղբայրը խորհրդանշում է այն հպարտ փարիսեցիներին ու դպիրներին, որոնք սեփական հպարտության ու մեծամտության պատճառով զրկվում են մեղավորի դարձի գալու առթիվ կազմակերպված խնջույքից:

Մեզնից յուրաքանչյուրի հոգևոր պարտքն է գիտակցել մեր մեղքերը, հասկանալ կյանքի իրական արժեքները, ընդունել իրական ճշմարտություններն ու անառակ որդու նման ապաշխարել ու դարձի գալ առ Աստված: Չէ՞ որ արդեն մենք գիտենք, թե Աստված որքան է սպասում դրան և թե ինչպիսի խնջույք է կազմակերպվում երկնքում յուրաքանչյուր մեղավորի ապաշխարությունից հետո: Ուրեմն՝ այս ամենից հետո սա ոչ թե պետք է լինի հոգևոր պարտավորություն, այլ զավակի ամենից բնական ու մեծագույն հոգևոր ցանկություն ազատագրվել մեղքից ու փարվել իր Հոր՝ Աստծո գրկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular