ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև. պատմության այս օրը (16 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լատվիա՝ Լատիշական լեգիոնի օր, Ղազախստան՝ Ազգային գվարդիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 – ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:

1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը:

1913 – ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:

1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև:

1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։

1988 - «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:

1995- Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

1998- Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որտեղ առաջատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը:

2002 - Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության արդյունքում: 

2013 - Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երևանի Ազատության հրապարակում հորդառատ անձրևի տակ հանրային քննարկում են անց կացրել։ Հովհաննիսյանին ներկայացվել է ստվերային կառավարության ցուցակ:

2016 - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։ Ըստ օրինագծի, ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չպետք է վճարեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:

2017 - վախճանվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

2020 - կապված կոնոնավիրուսային համաճարակի հետ` Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությունն է արել։ Ըստ նրա, ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

2023 - կալանավորվել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր` հաջորդելով Տիբերիոսին։

870 - Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:

1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպինների ափերին։

1660 - Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է 20 տարյա նիստերից հետո:

1736 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:

1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը:

1831 - Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:

1851 - ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը, որը հանդիսանում է էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը: 1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:

1915 - Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:

1917 - «Maybelline» ընկերությունը արտադրել է առաջին թարթիչների ներկը:

1926 - ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:

1927 - ԽՍՀՄ-ում Օպտիկա-մեխանիկական արհեստանոցը սկսել է արտադրել ակնոցների ապակիներ:

1920 – ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:

1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։

1936 - ԽՍՀՄ-ում Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1» մոդելի լիմուզինը:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 %-ը, զոհվել է մոտ 5000 մարդ:

1963 - Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:

1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլաի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։ 

-Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:

1988 - իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբդժա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:

2004 - Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:

2014 - տեղի է ունեցել համաղրիմյան հանրաքվե, որի արդյունքով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:

2022 - Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը Եվրոխորհրդին: 

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular