ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը կվերսկսի GLSDB ռումբերի մատակարարումն Ուկրաինային․ Reuters

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են վերսկսել GLSDB (Ground-Launched Small Diameter Bomb) հեռահար ռեակտիվ արկերի մատակարարումն Ուկրաինա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով զենքի այդ տեսակին ծանոթ երկու աղբյուրների:

Նրանց տվյալներով՝ ռումբը բարելավվել է ռուսական ճնշման միջոցներին ավելի արդյունավետ հակազդելու համար։

 Զինամթերքի մատակարարումը նախատեսվում է այն հաղորդագրությունների պատճառով, որ Ուկրաինան սպառել է ամերիկյան ATACMS հեռահար հրթիռները։

Աղբյուրը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում 19 ռումբ է փորձարկվել: Նրանց խոսքով՝ նման տեսակի զենքի կիրառումը կարող է վերսկսվել արդեն առաջիկա օրերին, քանի որ Եվրոպայում GLSDB-ի պաշարներ կան:

Աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ վերջին անգամ Ուկրաինայի Զինված ուժերը նման ռումբ են կիրառել մի քանի ամիս առաջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը