ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսը Ռուսաստանին խնդրել է երկրորդ ատոմակայան կառուցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսը դիմել է Ռուսաստանին երկրորդ ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք ռուսներին խնդրել ենք՝ եթե հնարավոր է, երկրորդ ատոմակայանը կառուցել։ Մենք ինքներս էլ կկառուցենք՝ բացի ռեակտորից»,- ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ երկրորդ ատոմակայանը կարող է կառուցվել Բելառուսի արևելյան սահմաններին։ Նա հավելել է, որ այն կկարողանա էլեկտրաէներգիա ապահովել Ռուսաստանի Դաշնության նոր շրջաններին։

Նախօրեին Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստան։ Պուտինի հետ հանդիպման առաջին փուլը տեղի է ունեցել է մարտի 13-ին։ Մեկ ժամից մի փոքր ավելի երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ զրուցել են փակ դռների հետևում։ Դրան հաջորդել է բանակցությունների ընդլայնված ձեւաչափը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը