Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու նիստում Բակո Սահակյանը պատասխանել է դատախազների հարցերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բաքվի զինվորական դատարանում ընթացող Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին դատախազների հարցերին պատասխանել է Արցախի 2-րդ նախագահ Բակո Սահակյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք հավաստի աղբյուր չեն կարող հանդիսանալ, նա պատասխանել է զենքի և զինամթերքի, զինվորականների մասին հարցերի։
Սահակյանը նաև նշել է, որ Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի և չճանաչված ռեժիմի նմանատիպ այլ պաշտոններ նշանակվել են Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկությամբ և հաստատվել Հայաստանի նախագահի կողմից։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հայաստանից Արցախ է բերվել զենք և զինամթերք․ «Բոլոր ռազմական ծախսերը, աշխատավարձերը, զինվորների սնունդը նույնպես ֆինանսավորվել են ուղղակիորեն Հայաստանի բյուջեից»։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին տեղի ունեցած նիստում էլ հարցերի էին պատասխանել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և մյուս գերիները։