ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազ չի լինի՝ մարտի 19-ին, 20-ին և 24-ին տասնյակ հասցեներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` մարտի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի Միչուրինի, Օրբելու, Տպագրիչների փողոցների, Մյասնիկյան փողոցի և նրբանցքների՝ նոր եկեղեցուց մինչև Օրբելու փողոց հատվածի, Աբովյան փողոցի՝ Աբովյան թիվ 2 հասցեից մինչև Օրբելու փողոց հատվածի, Նժդեհի փողոցի թիվ 45-ից 53 կենտ հասցեների, թիվ 30-ից մինչև 36 զույգ հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ, Ներսիսյան, Հուշարձան թաղամասերի, Լագեր թաղամասի Զ.Անդրանիկի փողոցի 56, 58, 60 զույգ հասցեների, 73-ից 101/1 կենտ հասցեների, Դիմաց թաղամասի (բացառությամբ Մուսայելյան, Կնունյանց, Իս.Օրու և Աղայան փողոցների սկզբնամասի, Հ.Էմինի, Մռավյան, Կոմիտասի, Չեռնիշևսկու, Մանուշյան փողոցների) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Բարաբաթում թաղամասերի, Լեռնագործների փողոցի, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը