Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների վճարումների լիցենզիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է լիցենզիայի գործողությունը, որն արտասահմանյան ընկերություններին թույլ էր տալիս ռուսական էներգառեսուրսների համար վճարումներ կատարել պատժամիջոցների ներքո բանկերի միջոցով:
8L գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը լրացել է մարտի 12-ին։
«Վարչակազմն առաջվա պես կենտրոնացած է մարտական գործողությունները դադարեցնելու և պատերազմին վերջ տալու շուրջ բանակցություններին աջակցելու վրա»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, գրել են ԶԼՄ-ները։
Ամերիկյան իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտարարել լիցենզիայի գործողության դադարեցման մասին։