ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել: Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեից, ի պատասխան ArmLur.am-ի հարցման, հայտնեցին, որ քրեական գործը նախաքննության փուլում է, մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն խափանման միջոցները:

Հիշեցնենք, որ անցած տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում միջին տարիքի տղամարդը մոտեցել էր երեխաներին, քաշքշելով փորձել էր առևանգել։ Վարչական շրջանի դպրոցների սաների ծնողներն անհանգստացած էին, ծնողները միմյանց էին ուղարկել տղամարդու և վերջինիս ավտոմեքենայի լուսանկարը, որով տղամարդը ենթադրաբար մոտենում էր երեխաներին և առևանգում կամ փորձում առևանգել։

ՆԳՆ-ից հաստատել էին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:

ՀՀ քննչական կոմիտեն էլ տղամարդուն մեղադրանք էր ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ այժմ նա ազատության մեջ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը