ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կարևոր բացահայտում է արել Reuters-ը G7-ի գագաթնաժողովի վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ամփոփիչ նախագիծը չի հիշատակում Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին, հաղորդում Է Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը:

«Նախագծում, որը զգալիորեն կարճ է Նոյեմբերյան հայտարարությունից, ողջունվում են Ջիդդայում ԱՄՆ-ի ջանքերը, հորդորում անհապաղ դադարեցնել կրակը Ուկարինայում և կոչ է անում Ռուսաստանին «անվերապահորեն» հետևել դրան», - հայտնում է գործակալությունը։

Գործակալությունն ընդգծել է, որ նախագծում «Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին հիշատակումներ չկան»:

Ընդ որում, նշվել է, որ կողմերը, հնարավոր է, համաձայնության չգան այդ փաստաթղթի շուրջ, ինչի պատճառով կարող են մնալ առանց համատեղ հայտարարության։ 

Նախօրեին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Կանադայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության նախագծում չկան ձևակերպումներ, որոնք դատապարտում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular