ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը նոր ուժ է ձևավորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նոր կուսակցություն է գրանցել, աջակողմյան ուղղվածությամբ, և առաջիկայում քաղաքական հայտ է ներկայացնելու։ Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը, խաղադրույքը միայն Հայ հեղափոխական դաշնակցության վրա չի դնում, թեպետ ներկայումս մեկ դաշինքում են։

ՀՅԴ-ն նաև լավ հարաբերություններ, տարիների համագործակցության փորձ ունի Սերժ Սարգսյանի հետ, ուստի Ռոբերտ Քոչարյանը լիակատար վստահելի ուժ է ստեղծում։

Ստեղծվող ռեսուրսը, բնականաբար իր կամ մերձավոր շրջապատից որևէ մեկի անունով չէ, դա նաև հնարավորություն է տալու անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելու ընտրություններին։ Բոլորն են հիշում, որ 2021 թ. Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների գնաց ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» ձևավորած դաշինքով, թեև ՎՀ-ն ընթացքում լքեց թե՛ դաշինքը, թե՛ խորհրդարանը։

Նոր կուսակցության մեջ տեղավորվելու են «Հայաստան» դաշինքում գործող, բայց ՀՅԴ անդամ չհանդիսացող պատգամավորներն ու գործիչները, բոլոր այն անձինք, որ ՀՅԴ գաղափարական գծի մեջ չեն, այսինքն սոցիալիստներ չեն։ Ինքը՝ Քոչարյանը բազմիցս նշել է, որ որևէ կուսակցության անդամ լինել չի պատրաստվում, բայց երկրորդ նախագահը հասկացել է, որ սեփական գծով քաղաքական ուժ է պետք, որի վրա էլ, անհրաժեշտության դեպքում, կկարողանա հենվել։ 

Լիկա Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular