ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սագանակի

ՖՈՏՈ

Սագանակին տաք պանրային ուտեստ է, որը տապակվում է թավայի մեջ կամ գրիլի վրա։ Դա Հունաստանի և իհարկե Կրետեի ամենահայտնի ավանդական ուտեստներից է և կարելի է պատվիրել այնտեղ ցանկացած պանդոկում:

Սագանակին սովորաբար մատուցում են որպես ապերիտիվ՝ ճաշից առաջ կամ որպես նախուտեստներից մեկը՝ մեզե։ Այդ ճաշատեսակը շատ պարզ է, այն պատրաստելու համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե (և ավելի արագ էլ ուտվում է):

«Սագանակի» բառն  առաջացել է հին հունական երկու բռնակով փոքրիկ տապակի անունից: Հին Հունաստանում որոշ առասպելներ պանրի և հետևաբար սագանակիի գյուտը վերագրում են Արտեմիս աստվածուհուն՝ բոլոր կենդանի էակների հովանավորին: Մյուսներն Արիստեասին՝ հովիվ և բժիշկ աստծուն, Ապոլլոն աստծո և Կիրենե նիմֆայի որդուն։

Համաձայն երրորդ վարկածի, որը նկարագրված է Հոմերոսի «Ոդիսական» պոեմում, առաջին պանրագործը եղել է ցիկլոպ Պոլիֆեմոսը։ Մի խոսքով պարզել այն, թե ե՞րբ և կոնկրետ որտե՞ղ են առաջին անգամ սագանակի պատարաստել՝ անհնար է, քանի որ այն շատ հին պատմություն ունի: Այնուամենայնիվ սագանակին ժամանակի ընթացքում նաև որոշակի փոփոխությունների է ենթարկվել, իհարկե, նաև պահպանելով իր առաջնային ձևը:
Հունաստանում հաճախ կարելի է ճաշացանկում տեսնել նաև «ծովախեցգետնային սագանակի» կամ «միդիային սագանակի»: Ընդ որում չնայած նրան, որ սագանակի  բառը նշանակում է որոշակի արտադրանքի պատրաստման մեթոդ, ներկայումս օգտագործվում են տարբեր կոնֆիգուրացիաների տապականեր: Եթե ճաշացանկում պարզապես գրված է «սագանակի», ապա վստահ եղեք, որ դա ընդամենը տապակած պանիր է։ Եվ Կրետե կղզի առաջին անգամ այցելածների համար որքան էլ տարօրինակ թվա, բայց տապակած պանիրը շատ համեղ է։

Պանրային սագանակիների բավականին շատ տեսակներ կան։ Կրետեում օգտագործում են այնպիսի պանիրներ, ինչպիսիք են ֆետան, կեֆալոտիրին, հալումին և նույնիսկ գրավիերան: Անցյալ դարում հայտնվել են նաև տապակած պանիր մատուցելու հատուկ եղանակներ՝ բոցավառ տապակի մեջ։ Այս դեպքում պանիրը տապակվում է անմիջապես տաք յուղի մեջ և մատուցվում։ Սագանակիի վրա լցված կիտրոնի հյութը ծառայում է որպես վերջնական բաղադրիչ: Ներկայումս որոշ ժամանակակից բաղադրատոմսերում դրա փոխարեն սկսել են օգտագործել գարեջուր և նույնիսկ ուզո օղի: Պանրի տապակած կտորները շատ բուրավետ են՝ ոսկե կեղևով։ Օրինակ Ֆետա պանիրը տապակվում է պարզապես ալյուրի մեջ թաթախելուց հետո, ապա երբեմն ավելացվում քունջութի սերմեր, մատուցվում տաք մեղրի սոուսով։ Իսկ ընդհանրապես սագանակիի տարբերակները շատ են։ Նույն սկզբունքով ցանկացած պինդ դեղին պանիր կարելի է վերածել սագանակիի, միայն այդ դեպքում ուտեստը կկոչվի «tyri saganaki», այսինքն՝ «պանրային սագանակի»։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular