ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Ալբերտ Ղուլյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ ս․թ․ մարտի 12-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գարեգինի Ղուլյանը։

Ալբերտ Ղուլյանը ծնվել է 1938թ․ մայիսի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնից՝ որպես լաբորանտ:

Նույն թվականին տեղափոխվել է ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ 1978թ․-ից մինչև կյանքի ավարտն Ալբերտ Ղուլյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան:

 

Ալբերտ Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ՝ հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի նախագծման և իրականացման վրա:

Նրա ղեկավարած լաբորատորիայում մշակվել են նոր մեթոդներ, որոնք ապահովում են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշգրտություններ, ստեղծվել են բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգեր, հրապարակվել է ավելի քան 250 գիտական աշխատանք և ստացվել 30 գյուտի վկայագիր։ Լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշգրտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:

Ակադեմիկոս Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: 1975թ.-ից նա դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

 

Ալբերտ Ղուլյանն արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.-ին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. Հանրապետության Նախագահի մրցանակին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Ալբերտ Ղուլյանի ընտանիքին, մերձավորներին և ընկերներին։ Մեծ գիտնականի, շիտակ, ազնիվ ու համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Ալբերտ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 18։00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ, Կոզեռնի փող., 15 շենք), իսկ hուղարկավորությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին, նույն վայրից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular