ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդանավակայանում American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է բռնկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոլորադոյի Դենվերի միջազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Fox News-ը, միջադեպը տեղի է ունեցել վայրէջքից հետո, երբ ինքնաթիռը շարժիչի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Ինքնաթիռում եղել է 172 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, որոնք բոլորն էլ ապահով լքել են ինքնաթիռը։ Տեսանյութում երևում է, որ օդանավից դուրս է գալիս սև ծուխ, և ինչպես են տարհանում ուղևորներին, կրակը շուտով ամբողջությամբ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։

Boeing 737-800 ինքնաթիռը Կոլորադո Սփրինգսից օդ բարձրանալուց 20 րոպե անց ստիպված է եղել շտապ վերադառնել Դենվեր՝ շարժիչի թրթռումների պատճառով։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) միջադեպի հետաքննություն է սկսել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը