ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական գիշեր՝ Շիրակում․ զոհ և վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել, այնուհետև տեղափոխել «Մարալիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

Քննիչները զննություն կատարելու ժամանակ ավտոմեքենային սրահում հայտնաբերեցին խոշոր չափի գումար, մի քանի ճամպրուկներ էլ, որտեղ նույնպես կար մեծ քանակի գումար՝ տարբեր երկրների արտարժույթներով, հայտնաբերվեց բեռնախցիկում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածն էլ Գյումրիում հայտնի տարադրամի փոխանակման կետի աշխատակից է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը