ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգեւատրված կամ զենքով պարգեւատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգեւատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգեւատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգեւատրական զենքերը։

Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգեւատրված զենք ունենալ։ 92 տոկոսով մերժված (տե՛ս լուսանկարը) այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է «զենքով պարգեւատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգեւատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։ Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգեւատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ»: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգեւատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգեւները: Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետեւ պարգեւատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում: Այսինքն՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգեւատրումները կլինեն օրինական եւ արժանի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք:

Բայց այս նախագծի մեջ զավեշտալին հավաքվելիք զենքերի նպատակային օգտագործման հիմքերն են. «Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգեւատրական զենքերը կարող են օգտագործվել նաեւ գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։ Անշուշտ, մշակութային նպատակով զենքի օգտագործումը ոստիկանության կողմից բարդ է պատկերացնել, բայց Արփինե Սարգսյանը նախատեսել է: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:
Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարար Արփինե Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում դրված հարցման 92 տոկոսանոց մերժումից հետո, ՔՊ թիմի ներսում առկա դիմադրության պայմաններում, արդյոք մտադի՞ր է օրենքի նախագիծը պաշտպանել եւ առաջ տանել՝ փորձելով հասնել դրա ընդունմանը, թե՞ կնահանջի:
Մեր հարցմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular