ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից գերիների հետ կապված․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս ջանքերը կրկնապատկվել են Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձից և առողջական վիճակի վատթարացումից հետո: 

Այդ նպատակով ամերիկահայերը ստորագրահավաքներ են կազմակերպում՝ ներգրավելով ամերիկյան հոգևոր առաջներդներին, նամակներ են ուղարկում նախագահ Թրամփին, տարատեսակ բողոքի ակցիաներ են կազմակերպում, հանդիպում են ամերիկացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին: Սակայն, ի զարմանս հայ համայնքի, այս գործընթացին հիմնական խանգարողը Հայաստանի իշխանություններն են և դեսպան Մակունցը: Ամերիկացի պաշտոնյաները՝ բոլոր հանդիպումների ժամանակ, համայնքի ակտիվիստներին և լոբիստներին հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ այս հարցով չեն ցանկանում աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և այս հարցը որևէ հանդիպման ժամանակ առաջ չեն քաշում՝ կարծես հայ գերիների հարց ընդհանրապես գոյություն չունի: Ասում են, որ ձեր վարքն ու ձեր իշխանությունների վարքն էականորեն տարբերվում է: Նման տեղեկությունները շոկ են պատճառել համայնքին, ավելին՝ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն անկեղծացել է, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները չեն հիշատակում հայ գերիների կամ Արցախի հարցը` որևէ ամերիկյան պաշտոնյայի հետ իրենց հանդիպումների ընթացքում։

Նա նաև նշել է, որ հարցը ստիպված ամերիկացի պաշտոնյաներն են բարձրացնում հանդիպումերի ժամանակ: Այսինքն, ստացվում է, որ ամերիկահայերի ճնշման տակ ամերիկացի պաշտոնյաները հայ գործընկերների հետ հանդիպումներին իրենք են գերիների մասին խոսք բացում՝ քանի որ հայ պաշտոնյաները, այդ թվում Հայաստանի դեսպանը, ձեռնպահ են մնում գերիների իրավունքների պաշտպանությանը միտված որևէ գործնական քայլ անելուց:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular