ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում որոշում կայացրեց, որով հստակեցվում են  հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները:

Ըստ այդմ, ըստ հղիության ժամկետի, սահմանվում է, որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ:

Բացի այդ, «անչափահաս» բառը փոխարինվում է «մինչև 16 տարեկան» բառերով,  դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար:

Ամրագրվում է 16 տարին լրացած դեռահաս աղջիկների` հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու  իրավունքի իրացումը, ինչպես նաև մինչև 16 տարեկան անձի ծնողի կամ այլ օրինական  ներկայացուցչի բացակայության պարագայում նախատեսել վերջինիս կողմից լիազորած կոնտակտային անձի  ներգրավման ապահովումը, միաժամանակ հաշվի առնելով երեխայի կարծիքը:

Ուժը կորցրած են ճանաչվել բժշկական միջամտության մասնավոր դեպքերի համար նախատեսված համաձայնության ձևերը, ինչը թույլ կտա խուսափել  անհարկի կրկնություններից:

Պտղի կամ երեխայի ախտաբանական վիճակի հետ կապված բժշկական ցուցումների առաջին ենթակետում  ավելացվել է բժիշկների շրջանում հաճախ կիրառվող` «չզարգացող հղիություն» ախտորոշումը, ինչը  բովանդակային առումով համարժեք է նույն ենթակետի «մահացած պտուղ» ախտորոշմանը, սակայն վերջինս չնշելու դեպքում տարընկալման առիթ էր հանդիսանում:

Առաջարկվել է դրույթ` հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ կնոջ կողմից ներկայացվող դիմումի` էլեկտրոնային առողջապահական համակարգ ներբեռնելու պահանջով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular