ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր

ԻՐԱՎՈՒՆՔ

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ:

«ՈՒԱԶ»-ի 20-ամյա վարորորդն իրավապահներին հայտնել է, որ մեքենայում առկա և գետնին թափված փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Հովքի տարածքով անցնող երկաթգծի մոտ` անհայտ անձից և չունի համապատասխան փաստաթուղթ։

«ԳԱԶելի» 47-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, որ թափքում առկա փայտանյութն իրենն է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular