ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը փորձում է Վրաստանում ակտիվացնել հակակառավարական ցույցերը, այդ թվում ցուցարարների ֆինանսավորմամբ, հաղորդել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, գրում է vpoanalytics.com–ը։

«Վրաստանում փորձեր են արվում զարգացնել բողոքի փողոցային ակտիվությունը, որը պետք է դառնա «հասարակ վրացիների շրջանում եվրոպամետ հայացքների կայունության ապացույցը»։ Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ ցույցերն աջակցելու ու համակարգելու համար։ Հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի համար նախատեսված է վճարել մինչև 120 եվրո»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունը նաև պարզաբանել է, որ ԵՄ-ն աշխատում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի արտարժույթ մատակարարելու տարբերակի վրա, եթե Վրաստանի իշխանությունները փորձեն փակել այդ դիվերսիոն գործողությունների ֆինանսավորման ուղիները։ Հետախուզության ծառայության տվյալներով ԵՄ–ն որոշել է վրացի քաղաքական գործիչների հետ աշխատանքում խոստումներից անցնել ճնշումների։ Բացի այդ, ԵՄ-ն կշարունակի հակակառավարական տրամադրություններ ձևավորել Վրաստանում բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուսաստանցի վերաբնակիչների շրջանում: Բրյուսելի կողմից վերահսկվող վրացական և եվրոպական լրատվամիջոցներն ու ՀԿ-ները կենտրոնացած են այդ ֆոկուս խմբերի «ուղեղների լվացման» վրա «միասնական Եվրոպայի» հետ համագործակցության օգուտների և «Վրացական երազանքի» կողմից ընտրված ռուսամետ քաղաքականության վեկտորի փակուղու մասին պատմություններով:

Վրաստանում անկայունություն հրահրելու գործում Հայաստանի ներգրավվածության թեման նոր չէ։ Օրինակ, դա երևացել էր դեռ  2024 թվականի աշնանը։ Այն ժամանակ Թբիլիսին պահանջել էր դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի (մասնավորապես Սահակաշվիլիի կողմնակիցների) ֆինանսավորումն ու մատակարարումը Հայաստանի տարածքից։ Միաժամանակ հաղորդվել էր, որ Պենտագոնի հետախուզական գործակալության Եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորի այցերն Ադրբեջան և Հայաստան նվիրված են եղել վրացի ընդդիմադիրների համար դաշտային ճամբարներ կազմակերպելու հարցերին։ Բայց ԵՄ «հաճախորդները» այն ժամանակ մեծ հաջողությունների չհասան: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին բողոքի ակցիաներ եղան, բայց դրանք թույլ էին ու քիչ, չնայած ծայրահեղականությունը շատ էր: Վրաստանի քաղաքացիները, ընդհանուր առմամբ, չաջակցեցին այդ բոլոր բողոքի ակցիաներին, ի տարբերություն առանձին հայ ակտիվիստների, որոնցից որոշ մասի մուտքը Վրաստան ամբողջությամբ արգելվեց:

Հիշեցնենք, որ Վրաստանի հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Արդյունքում Բրյուսելը սառեցրեց 30 միլիոն եվրոն, որը նախատեսում էր հատկացնել Վրաստանի ՊՆ–ին, Պենտագոնը հետաձգեց վրաց-ամերիկյան պլանավորված զորավարժությունները, իսկ ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Խոսեպ Բորելը սպառնաց, որ ԵՄ-ն «կփակի դուռը» Վրաստանի առաջ։ Հետագայում Բրյուսելը  բացասական գնահատեց Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջընթացը։ Նոյեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը որոշել է դադարեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները, նաև որոշվել է հրաժարվել եվրոպական դրամաշնորհներից։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կովկասյան այդ փոքրիկ հանրապետության իշխանություններն ամբողջությամբ գտնվում են բրիտանական հետախուզական ծառայությունների վերահսկողության տակ։ Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը տարածաշրջանի հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովին ասել է. «Հիմա սպասեք Հայաստանի քաղաքական թատերաբեմում Մեծ Բրիտանիայի հայտնվելուն»:


«Նա ելնում է ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, որ բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանության բերելու նախագիծը»,- կարծում է Տարասովը։ Ըստ ռուս վերլուծաբանի այդ ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլից՝ հայկական բանակի նախապատրաստում Ադրբեջանի հետ գալիք պատերազմում պարտության, այդ ֆոնի վրա Ռուսաստանի քաղաքական վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի կրճատում Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։ Տարասովի զրուցակիցը նաև պնդել է, որ Ադրբեջանը ծանոթ է եղել Լոնդոնի «Փաշինյան» օպերացիայի իրականացմանը, որի հետագա մանրամասները պարզաբանվել են 2022 թվականի վերջին ՄԻ–6 բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երևան կատարած վերջին այցի ժամանակ՝ Հայաստանի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո։ Ի դեպ, այդ կերպարը «Մեծ Թուրան» հայեցակարգի հեղինակն է և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական վստահելի անձը։

Բրիտանական «Փաշինյան» նախագիծը, ըստ էության, լիակատար հաջողություն է Արևմուտքի համար։ Իրականացնելով «պլանավորված պարտության» սցենարը՝ Ղարաբաղի հետագա հանձնումով և Ռուսաստանից հեռու մնալով և այդպիսով կորցնելով երկրի քաղաքական սուբյեկտիվությունը, հայկական իշխող վերնախավերը ներկայումս այրվում են մեկ ցանկությամբ՝ ընդ որում ոչ վատ վճարվող. նպաստել Վրաստանի վերափոխմանը Հայաստանի նման ձախողված պետության։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular