ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղուկ գազի գինն Արմավիրում 90 դրամ է, Երևանում՝ 220 դրամ․ ի՞նչն է պատճառը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ը շարունակում է ահազանգեր ստանալ քաղաքացիներից, որ հեղուկ գազի գինը տարօրինակ տատանումներ է ցույց տալիս: Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են՝ Արմավիրում հեղուկ գազը 90-120 դրամ է, ՀՀ մնացած բոլոր մարզերում, այդ թվում Երևանում՝ 190-220 դրամ:

Մեկ ամիս առաջ MediaHub-ը գրել էր, որ  հեղուկ գազի գինը նվազել է, և այն վաճառվում է 150-160 դրամով, անգամ լցակայաններ կային, որտեղ հեղուկ գազի գինը դարձել էր 140 դրամ։
Սակայն, խնդիրն այս պահին այլ է։ 

«Հեղուկ գազի գինը վերահսկող չկա, Արմավիրում հեղուկ գազը 90-120 դրամ է, իսկ Երևանում բավականին բարձր է, տեղ–տեղ կարելի է գտնել 190 դրամով, սակայն, հիմնականում, 200–220 դրամ է։ Մարտի 8–ի կապակցությամբ ակցիա են անո՞ւմ, ինչո՞ւ է այսքան տարբերվում հեղուկ գազի գները։ Մեկ ամսվա ընթացքում գազի գինն իջել էր և հասել էր 140 դրամի, ապա բարձրացել, ասում էին՝ Վերին Լարսը փակ է, դրա համար էլ գինը բարձրացել է։ Հեղուկ գազ ներկրողները ուզում են ասել՝ Վերին Լարսը դեռ չի բացվե՞լ»,– նշեց մեզ ահազանգած քաղաքացին։

Այս թեմային անդրադարձել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, գրել էր. «Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։ Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։ Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումնե՞րը, որոշ տնտեսավորողների կողմից կամայական արժեքի սահմանու՞մը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 
Խնդիրն առկա է ամիսներ շարունակ, այս մասին բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսօր էլ կապ հաստատեցինք ՄՊՀ-ի հետ՝ հասկանալու արժեքի տատանման պատճառները։ Մեզ հայտնեցին, որ հեղուկ գազի  շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 80 տնտեսավարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իրենք խնդրին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից  շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։

Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության»։ 

«Ստացվում է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է կրկին ՀՀ քաղաքացին՝ չիմանալով ինչպես դիմակայել հերթական թանկացման պայմաններում»,– գրել էր Դանիելյանը։

Նշենք, որ հեղուկ գազի գինն ամենից շատ տատանվողներից է. 2024-ի ընթացքում այն մեկ 250 դրամ էր լիտրի համար, մեկ՝ 80 դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular