ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արջին չսպանած` մորթին չեն կիսում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժողովրդական ասացվածքն ասում է «արջին չսպանած` մորթին չեն կիսում»։ 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև ընթացող լայնածավալ «մարտական» գործողություններն օրեցօր ավելի ու ավելի վտանգավոր տեսք են ստանում, երբեմն հատում են տարբեր կարմիր գծեր՝ հասարակության մեջ ընդդիմության պառակտվածության իսկական տպավորություն թողնելով։ Այդ պայքարն արդեն անցել է սոցցանցերում պատգամավորների միջև վեճերի փուլ։

Մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության համար ուրախալի որևէ թեմա տիտղոսային ընդդիմության պայքարում չկա։ Ըստ ամենայնի, Փաշինյանի դիրքերը գնալով ավելի թուլանում են, և ընդդիմադիր ուժերն էլ օբյեկտիվորեն ցանկանում են իրենց կշիռը բարձրացնել ապագա ֆորս-մաժորային իրավիճակներում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը գրավելու և Փաշինյանի իշխանազրկման հիմնական դափնիները վայելելու համար։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը «Հայաստան» դաշինքն էր` 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որին չհաջողվեց տապալել Փաշինյանի իշխանությունը, և այսօր, անկախ ամեն ինչից, «Հայաստան» դաշինքը վարկանիշի զգալի կորուստ է ունեցել։

Երկրորդ տեղում այն ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքն էր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և փաստացի Սերժ Սարգսյանի թիմը նույնպիսի պատասխանատվություն չի կրում, որքան «Հայաստան» դաշինքը, իսկ այսօր ՀՀԿ-ն ռեալ հնարավորություններ ունի ընդդիմադիր դաշտում առաջին ջութակ դառնալու։ Եվ հենց դա է պատճառը, որ նախքան Փաշինյանին հարվածելը ՀՀԿ-ն փորձում է մաշկել ընդդիմադիր դաշտում իր գլխավոր մրցակցին։ Երկու խոշոր ընդդիմադիր ուժերի միջև պայքարը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում, բնականաբար, Փաշինյանին ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մոտ այս ամենը լավ տրամադրություններ չի արթնացնում, բայց միևնույն ժամանակ այն օբյեկտիվ է և անխուսափելի։

Մելինե Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular