ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խարտիան մնացել է օդում կախված. ԱՄՆ–ի «Հատուկ թիմը» չի շտապում Հայաստան գալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ տանը վարչակազմի փոփոխության պատճառով ԱՄՆ–ի մաքսային և սահմանների պաշտպանության մասնագետները դեռ չեն ժամանել Հայաստան, ինչպես նախատեսվում էր այս տարվա հունվարին ռազմավարական գործընկերության մասին երկկողմ խարտիայի ստորագրումից հետո, գրում է eadaily.com–ը։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենի նախագահության ժամկետի ավարտից մեկ շաբաթ առաջ Հայաստանն ու ԱՄՆ-ն իրենց հարաբերությունները բարձրացրել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Բայց միայն խոսքերով և համաձայն հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթի, որը Հայաստանի փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ համարում են «չափազանց շրջանակային» և զուրկ կոնկրետությունից։ Եվ նման թերահավատությունը ռազմավարական գործընկերներության մակարդակով Երևանի և Վաշինգտոնի համագործակցության իրական ձեռքբերումների վերաբերյալ միայն աճում է, քանի որ հետաձգվում են ամերիկացի պաշտոնյաների Հայաստան այցի ժամկետները։

Ստորագրված խարտիան կարող է չկիրառվել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, կարծում են Երևանի մեկնաբանները։ Նրանք դա բացատրում են Թրամփի թիմի ծանրաբեռնվածությամբ այլ, շատ ավելի կարևոր ներքին և արտաքին օրակարգային հարցերով։ Հայաստանը Սպիտակ տան նոր վարչակազմի առաջնահերթ խնդիրների ներկայիս ցանկում չկա, Հարավային Կովկասը ևս չի դիտարկվում առաջնահերթ տարածաշրջան ի տարբերություն  նախորդների՝ ի դեմս «Բայդենի մարդկանց»։

Արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության ամերիկացի փորձագետ Յան Բժեզինսկին կարծում է, որ խարտիան «արդիականացնում» է Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններն ընդգծելով դրանց կարևորությունը։


Սակայն կա նաև հակառակ տեսակետը, որը ներկայացվում է հենց հայ փորձագետների կողմից։ Այսպես, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այս փուլում դժվար է համարում կանխատեսումներ անել որակապես այլ մակարդակի վրա հայ-ամերիկյան հարաբերությունների իրական առաջընթացի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, մեծ է հավանականությունը, որ Թրամփի արտաքին քաղաքական թիմը ոչ ունենա այն «անդրկովկասյան էնտուզիազմը», որը նկատվում էր նախորդ վարչակազմում։ Արդյունքում, Հարավային Կովկասը կարող է հանրապետական–նախագահի համար դառնալ ավելի քիչ առաջնահերթ։

Փաշինյանը մեկ ամիս առաջ (փետրվարի 3-7-ը) աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում, և ի թիվս այլ բաների, հնարավոր է, որ անձամբ էր լոբբինգի ենթարկել «հատուկ թիմի» շուտափույթ գործուղումը Երևան։ Ի վերջո, նման առաքելությունն անձնական տեսակետից է կարևոր արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» կուրս բռնած Հայաստանի վարչապետի համար։

Այնուամենայնիվ նշենք, որ Անդրկովկասյան հանրապետության ներկայիս իշխանությունների համար ամեն ինչ այնքան էլ վատ չէ Վաշինգտոնում տեղի ունեցած կադրային փոփոխությունների համատեքստում։ Պետդեպարտամենտն այս պահին գլխավորում է Մարկո Ռուբիոն, ով համարվում է Թրամփի թիմի ամենահայամետ առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Ուստի Պետդեպում դեռ որոշակի շարունակականություն կա, ինչը Փաշինյանին հավելյալ վստահություն է հաղորդում, որ Թրամփի օրոք Հայաստանի համար ամեն ինչ այնքան էլ վատ չի լինի, որքան սպասվում էր մինչ նրա Սպիտակ տուն վերադառնալը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular