ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում գերության մեջ գտնվող  Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել. պատմության այս օրը (11 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերկանգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1666- Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։

1836-Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը (պոլոժենիեն): Այդ կանոնադրությամբ սահմանվել է հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները, իսկ հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի (վիճակների), կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:

1837- ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանը։

1930- ծնվել է  քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։

1931- ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

1952- վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։

1965- վախճանվել է  բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։

1978- Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։

2005-18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:

2010-Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Բանաձևը ընդունվել է  ընդամենը 1 ձայնի առավելությամբ։

2011- «Զբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը և Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ «Զբերբանկ»-ը գնել է  Վարդանյանի «Тройка Диалог»-ը մեկ միլիարդ դոլարով։

2020- Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք բերված Իտալիայից, սկսվել է կորոնավիրուսային համաճարակը Հայաստանում:

2021-Ադրբեջանում գերության մեջ գտնվող  Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել և հասել տուն՝ Բեյրութ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1425 մ․թ․ա․ —վախճանվել է  եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։

105- Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։

222 —սպանվել է հռոմեկան կայսր Հելիոգոբալը (կամ Էլագաբալ)։

1302- Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այդ օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։

1544- ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։

1702 —լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։

1811- ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։

1811 —Նոտտիհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։

1851- Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։

1864- անգլիական  Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։

1878 —Ֆրանսիայի Ակադեմայիում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունն անվանվել է շառլատանություն։

1888- ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։

1914- վախճանվել է  ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։

1918- խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։

1919 —Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբություն կապված բոլշևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։

1921- ծնվել է  արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։

1952- ծնվել է  անգլլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։

1955- վախճանվել է  շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։

1970 —Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։

1983- Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի իր առաջին հաջողված փորձարկումը։

1985 —ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ նիստում Միխաիլ Գորբաչյովն ընտրվել է  ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1990- Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։

2004- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով զոհվել է 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվել են։

2006- վախճանվել է  Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

2008- վախճանվել է  վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն։

2010-Չիլիում նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։

2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։

2020-ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային պանդեմիա:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular