ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանդայի գործով 7 անձ ձերբակալվել է. ինչ է թաքցնում ՔԿ ղեկավարը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղիղ հարց էր տվել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, որին ի պատասխան՝ նախարարն ասել էր, թե դեպքի մասին տեղյակ չէ: Դրանից օրեր հետո ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Արփինե Սարգսյանի հրահանգով՝ նախաձեռնված գործողությունների արդյունքում հարուցվել է վարույթ, նախօրեին էլ տեղեկացանք, որ այդ վարույթի շրջանակում ընթացող քննության արդյունքում 7 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել էր Արփինե Սարգսյանից նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդու կազմակերպված գազագողության դեպքի վերաբերյալ՝ ներկայացնելով, որ հարկային ծառայությունն անկարող է վերահսկել վիճակը, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: «Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: Բայց ոստիկանությունը նույն Նահապետ Գեւորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեց ու շատ արագ բաց թողեց: Վախենո՞ւմ եք «բանդիտների» դեմ պայքարելուց»:

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ տեղյակ չէ դեպքից, որից օրեր հետո ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ վարույթ է հարուցվել այս առիթով, գործը ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժին՝ քննության:
Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք պարզել, թե ովքեր են ձերբակալվածները, քանի՞ գազալցակայան է փակվել, կապարակնքվել, սակայն ՀՀ Քննչական կոմիտեն, ի դեմս Արթուր Պողոսյանի, համառորեն մեզ տեղեկություն չտրամադրեց:

Օրվա վերջում միայն տարածվեց անանուն մի հաղորդագրություն, համաձայն որի՝ «ՔԿ գլխավոր վարչությունում քննվում է նաեւ մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի (ենթադրաբար խոսքը Նահապետ Գեւորգյանի որդու կամ փոխկապակցված անձի մասին է – խմբ) եւ մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել:
2025 թվականի մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաեւ 7 այլ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։ 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) եւ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը):

Իսկ 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք խափանման միջոցները:
Ովքեր են ձերբակալվածները, ովքեր ինչպես են ազատ արձակվել, ինչպես են ընտրվել, թե ովքեր պետք է կալանավորվեն՝ անհայտ է: ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը չի տրամադրում տեղեկություններ, որ հասկանանք՝ Նահապետ Գեւորգյանի որ որդուն են ձերբակալել, ձերբակալե՞լ են, թե՞ էլի բռնել, շորերը թափ են տվել ու բաց թողել: Այս գործով կասկածները ակնհայտորեն շատ են, եւ հնարավոր գործարքների մասին հավանական սցենարներն ավելի են խորանում՝ գաղտնապահության ֆոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, սպասում է ուղարկված հարցերի պատասխաններին, որոնք ստանալուն պես՝ կհանրայնացնենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular