ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր գլոբալ աշխարհակարգը գտնվում է ակտիվ փոփոխությունների փուլում, որտեղ նախկին հավասարակշռությունը խախտվել է։ Միջազգային հարաբերություններում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում, որոնց արդյունքում առաջ են գալիս լիովին նոր երևույթներ։

Միջազգային արենայում շարունակվում է բազմաբևեռության ձևավորումը, որտեղ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության միջև առկա մրցակցությունը նոր հարթություն է տեղափոխվում։ Սակայն եթե նախկինում Արևմուտքը հանդես էր գալիս մեկ միասնական ճամբարում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ը սկսել է էականորեն դիստանցավորվել Եվրոպայից։ Վաշինգտոնը բացահայտ ուղերձներ է հղում, որ հրաժարվելու է եվրոպական երկրների պաշտպանության և անվտանգության ապահովման բեռի ծանրությունը վերցնել իր ուսերին, և եվրոպական երկրներն առաջին հերթին պետք է ձեռնամուխ լինեն սեփական անվտանգության ապահովման գործին։

Ըստ այդմ, եվրոպական երկրները մտադիր են էականորեն ավելացնել իրենց պաշտպանունակությանն ուղղված ծախսերը, և արդեն քննարկումներ են ընթանում միջոցներ ներգրավելու շուրջ։ Դիտարկվում է նաև համընդհանուր եվրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու թեման: Այս հարցում ևս որոշակի յուրահատուկ ուղղություններ են նախանշվում։ Ֆրանսիան ցանկանում է Երոպայի անվտանգության ապահովման հարցում առաջատարի դերակատարությունը ստանձնել, դրա համար էլ Փարիզից հայտարարում են, թե իրենք պատրաստ են ֆրանսիական միջուկային զսպման միջոցներն օգտագործել նաև այլ եվրոպական երկրների համար։ Արդեն իսկ մամուլում տեղեկություններ կան, որ Ֆրանսիան կարող է միջուկային զենք ունեցող կործանիչներ տեղակայել Գերմանիայում, եթե ԱՄՆ-ը դուրս բերի զորքերը տարածաշրջանից։ Գերմանիան էլ իր հերթին չի ցանկանում հետ մնալ ու ձևափոխել իր զարգացած արդյունաբերությունը անվտանգային համակարգի պահանջներին համապատասխան։

Բայց, ամեն դեպքում, Եվրոպային դժվար փորձություն է սպասում, քանի որ տասնամյակներ շարունակ հենվել է ամերիկյան պաշտպանական ռազմարդյունաբերության վրա, իսկ այդպիսի համալիրի ստեղծումը տևական ժամանակի հարց է։

Մյուս կողմից էլ՝ հենց Եվրոպայում է պառակտվածություն նկատվում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան «բրեքսիթի» գործընթացից սկսած ավելի կողմնակից է ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ պահպանելուն, ու այս ֆոնի ներքո զգացվում են Փարիզի ու Լոնդոնի հակասությունները։ Իսկ Արևել յան Եվրոպայի մի շարք երկրներ, օրինակ՝ Սլովակիան ու Հունգարիան, Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ու ռուսական ռեսուրսներից մեծապես օգտվելու կողմնակից են։ Դրա համար էլ այս երկրները պարբերաբար արգելակում են ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթների հաստատումը։ Թե ինչքան հնարավոր կլինի ԵՄ-ի ներսում միասնականությունը պահպանել, դժվար է ասել, բայց որոշ փորձագետներ կարծում են, թե ԵՄ-ի գործունեության մեխանիզմների շրջանակում հնարավոր են էական փոփոխություններ։

Եվրոպայի և ԱՄՆ-ի տարաձայնությունները նկատելի են նաև Ուկրաինայի հարցում։ Թրամփը պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումն իրականություն դարձնելու նպատակով ճնշում է գործադրում ուկրաինական և ռուսական կողմերի վրա, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շուտ հրադադար հաստատվի։ Ամերիկյան կառավարությունը նույնիսկ համամիտ է հակամարտության հանգուցալուծման այնպիսի տարբերակի հետ, երբ Ռուսաստանը կարող է տարածքային ձեռքբերումներ ունենալ, սակայն Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում ունեն այս հարցում՝ նկատի ունենալով, որ դրա արդյունքում եվրոպական անվտանգությունն ավելի խոցելի կդառնա։

Դրա համար էլ ԵՄ-ում կողմնակից են պատերազմի երկարաձգմանը, որպեսզի հնարավորություն ստանան թուլացնել Ռուսաստանին, բայց ի վիճակի չեն Ոկրաինային տրամադրել այն չափով ռազմական օգնություն, ինչքան ԱՄՆ-ն էր տրամադրում։

Գումարած՝ ԱՄՆ-ը ուկրաինական հարցով տարանջատ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, հետո դրա արդյունքների մասին տեղեկացվում է նաև Ուկրաինան։ Բնական է, որ Եվրոպան խանդով է վերաբերվում այս գործընթացին, քանի որ ներառված չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների շրջանակում։

Այս ֆոնին ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակադիր կեցվածքներն ազդում են նաև այլ ոլորտներում տարվող քաղաքականության վրա։ ԱՄՆ-ի և Եվրոպայի «ապահարզանը» տեղի է ունենում նաև տնտեսական հարթության վրա։ Թրամփի վարչակազմը մտադիր է նոր մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների վրա, ԵՄ-ից էլ խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան արտադրության նկատմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular