ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստացի բնակության վայրի հաշվառումը փոխելու համար հնարավոր կլինի դիմել առցանց հարթակի միջոցով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ: Գործող օրենսդրության համաձայն, անձի կողմից ըստ փաստացի բնակության վայրի հաշվառման նպատակով՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տարածքային ստորաբաժանում համապատասխան դիմում ներկայացնելուց, նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իրականացվում է բնակության վայրի փաստի ստուգում՝ կազմելով համապատասխան արձանագրություն։ Այնուհետև ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը տրամադրվում է ՄՔԾ ստորաբաժանմանը, որտեղ էլ 3-օրյա ժամկետում իրականացվում է անձի հաշվառումը (զինապարտների դեպքում պարտադիր է նաև անձի զինվորական հաշվառման կանգնելը համապատախան զինկոմիսարիատում, որից հետո միայն ՄՔԾ ստորաբաժանման կողմից իրականացվում է անձի հաշվառում)։

Ներկայացված նախագծով անձինք, որոնք ցանկանում են փոխել հաշվառումը, ստանում են հնարավորություն փաստացի բնակության վայրով հաշվառվելու՝ դիմելով առցանց հարթակի միջոցով (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվառումն իրականացվում է առաջին անգամ, և անձը հնարավորություն չունի անցնելու խիստ նույնականացում նույնականացման քարտի կամ ժամանակավոր պաշտպանության վկայականի միջոցով, քանի որ եթե անձը չունի հաշվառում, վերջինիս օրենսդրությամբ առկա է մերժման հիմք ստանալու նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության վկայական)։

Նախագծով սահմանվում է հարթակի միջոցով ներկայացված դիմումների կարգավիճակի վերաբերյալ դիմումատուներին հետագա պատշաճ ծանուցման գործընթացը՝ էլեկտրոնային փոստի հասցեն նշելու միջոցով։ Նախատեսվում է ծրագրային հնարավորություն՝ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն բնակչության պետական ռեգիստրից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների շտեմարանից, կադաստրի տեղեկատվական շտեմարանից և հասցեների ռեգիստրից՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին համապատասխան հարթակի միջոցով տվյալներ ստանալու հայտ ներկայացնելու փուլում։

Միևնույն ժամանակ հարթակի միջոցով հնարավորություն է ընձեռվում ներկայացնել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments) միջոցով իրականացված առցանց վճարումների անդորրագրեր։ Ներկայիս գործող իրավակարգավորումները նպաստում են մեծաթիվ հերթերի առաջացմանը։ Խնդիրն առավել ցայտուն է դարձել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց՝ հաշվառումները հաճախակի փոխելու հանգամանքով պայմանավորված։

Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն այցելությունների թիվը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (2024 թ.-ի փաստացի բնակության հիմքով իրականացվել են մոտ 90000 հաշվառման գործողություններ), ինչը ևս կնպաստի հերթերի կրճատմանը, ինչպես նաև կկրճատվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զինապարտ անձանց այցելությունը զինկոմիսարիատներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular