ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել Գյումրիի ընտրությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հուսահատ ջանքեր է գործադրում Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փրկելու համար: Երեկ «Քաղաքացիական պայմանագիրը» դրամահավաք հանդիպում էր կազմակերպել Գյումրիում, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարել, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ինքնահայտարարագրվածները մեկ նպատակ ունեն` պաշտպանել իրենց թալանածը։ «Նրանք, ովքեր արդեն «ինքնահայտարարագրվել» են Գյումրիի ընտրություններին մասնակցելու նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը, որը մինչ այդ նաև շրջել է Գյումրիում, տեսանյութ տարածել` փորձելով տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ լավ է Հայաստանի 2-րդ քաղաքում։

Ընդ որում, մեղադրանքների իր խոսքում նա միայն ընտրությունների մասնակիցներից միայն նախկին քաղաքապետ, ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի անունն է տվել, սակայն հայտարարել է, թե Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոնդոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի, հայտարարում է, թե դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանին, Վարդան Ղուկասյանին, 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին են պատկանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը մշտապես խոսել է ապօրինի գույքերը հետ վերադարձնելու մասին։ Մինչ օրս առնվազն այս անձանցից ապօրինի գույք չի վերադարձվել կամ էլ չնչին ինչ-որ միավորներ, այն էլ բացառապես քարոզչական նպատակներով, որպեսզի տպավորություն ստեղծի, թե նախկինները «հանցագործ և թալանչի» են։ Փաստացի Գյումրիի ընտրությունները Փաշինյանի համար հերթական առիթն են դարձել, այսպես կոչված «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը ծավալելու, այդ կերպ կրկին դիվիդենտներ հավաքելու համար։ Այն, որ նման քաղաքականությունը ձախողված է, վաղուց հայտնի է, սակայն ինքը` Փաշինյանը և իր թիմակիցները որևէ հնարավորություն ու տարբերակ չունեն այլ եղանակով ազդելու Գյումրիի ընտրությունների վրա։

Վարչական ռեսուրսը, ֆինանսական միջոցներն ու կրիմինալը, ինչպես նաև բիրտ ոստիկանական հետապնդումները, ըստ էության, որևէ կերպ չեն կարող օգնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ուստի և Փաշինյանն անձամբ է իր ձեռքը վերցնելու Գյումրիի ընտրությունների ողջ ընթացքի կազմակերպումը և վերահսկողությունը։ Դա նաև մյուս կողմից վկայում է, որ Փաշինյանը չի վստահում իր գյումրեցի բավական մեծաթիվ կողմնակիցներին։ Կարծում է, թե վերջիններս աշխատելու են իրենց դրած թեկնածու Սարիկ Մինասյանի դեմ։

Նոնա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular