ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում բացվել է մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com/Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսների ծնողներին ու զավակներին:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, հյուրեր, գյումրեցիներ։

«Մեզ համար որքան ուրախալի է, որ հիշում ու հպարտանում ենք մեր հերոսներով, նույնքան ցավալի է, որ նրանք մեր կողքին չեն։ Սիրելի ծնղներ, դուք պետք է բարձր գլխով քայլեք առաջ, գիտեմ դժվար է, սակայն ձեր որդիներն անմահացել են, նրանք մեր երկրի համար տվել են ամենաթանկը` կյանքը:

Հավերժ փառք նրանց»,- ելույթի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Արաքս կենտրոն» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը վստահ է, որ հերոս շիրակցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին բարձրաձայնելն արդիական է և պահանջված, կարևոր է հայոց բանակի հանդեպ սիրո, վստահության, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով:

«Արաքս կենտրոնի» կողմից Ապրիլյան պատերազմում նահատակված շիրակցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարը տեղադրելու գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհով: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ի հետ համագործակցել և աջակցել են Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը, Գյումրիում տեղակայված զորամասերը, Գյումրու մի շարք կրթօջախներ, «Մշո տղեք» ՍՊԸ տնօրինությունը, ճարտարապետ Սուրեն Կուրազյանը:

Միջոցառման ընթացքում ներկաներին տրամադրվում էին զոհված զինվորների մասին պատմող սեղմագրեր, որոնց ստեղծման գործում «Արաքս կենտրոնին» աջակցել էր գրող-հրապարակախոս Գոհար Մարտիկյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular