ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Ապարանում․ կա 1 զոհ, 5 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 8-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սլավիկ Ա․-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչագան Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes Vito»-ում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ավդալյանի և հրամանատարի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները «Mercedes Vito»-ի միջից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes Vito»-ում առաջացած հրդեհը և ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, սակայն չգիտես ինչու դեպքի վայր չժամանեց գումարտակի հրամանատար Արտյոմ  Սահակյանը, մինչ դեռ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խիստ հանձնարարականներ են տվել, որ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ գումարտակների հրամանատարները պարտադիր լինեն դեպքի վայրում, մինչ դեռ գումարտակի հրամանատար Ա․ Սահակյանը հերթական մահվան դեպքով վթարի ժամանակ այդպես էլ չբարեհաճեց գալ դեպքի վայր, գուցե նրա համար կարևոր չէ իր վերադասների տված հանձնարարականը։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադերցվել է։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes Vito»-ի վարորդը, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Ի․-ն, 18-ամյա Էլիզբար Ա․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփ Թ․-ն, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը՝ ՌԴ քաղաքացի 67-ամյա Սարգիս Ս․-ն է։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր է ժամանել նաև Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր քննիչի կողմից դեպքի վայրի զննություն կատարելուց հետո մաքրեցին ճանապարհը, որը եղել է անցանելի և մեկասառույց չի եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular