ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը. պատմության այս օրը (09 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Դիջեյի համաշխարհային օր, Լիբիա՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904-ծնվել է հայ խորհրդային բուսաբույծ Արտաշես Մաթևոսյանը:

1911-ծնվել է վաստակավոր շինարար, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը:

1920-ծնվել է հայազգի նկարիչ Ժանսեմը:

1922-ծնվել է լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանը:

1968-ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։

1974-վախճանվել է գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը։

1983-Բելգրադում սպանվել է Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։ 

1988-ԽՄԿԿ Կենտկոմի խորհրդակցությունում հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ Բաղիրովի և Դեմիրճյանի  հրաժարականների մասին կապված ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

1990-ծնվել է հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիզը։

 1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ:

2004-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին բացել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային մրցաշարը:

2007-հայտարարվել է, որ ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունն անցած տարի կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ դոլլար: 

-Շվեյցարական դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել ռասայական խտրականության մեջ և նրա նկատմամբ սահմանել է 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 2,5 հազար դոլարի տուգանք:

2010-Վերաքննիչ դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

886-վախճանվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումասիրը:

1454-ծնվել է ֆլորենցիացի նավագնաց Ամերիգո Վեսպուչին, որի անունից է կոչվել Ամերիկա մայրցամաքը:

1500-ծով է դուրս եկել Վասկո դե Գամմայի ղեկավարած Բարտոլոմեո Դիաշի և Պեդրու Կաբրալի 13 նավերից կազմված արշավախումբը:

1661-վախճանվել է եկեղեցիական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի առաջին նախարար Ջուլիո Մազարինին:

1749-ծնվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն:

1796-տեղի է ունեցել Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինա Բագարնեի ամուսնությունը:

1822-Նյու-Յորքցի Չարլզ Գրեմմը արտոնագրել է իր ստեղծած արհեստական ատամները:

1831-Ալժիրում հիմնադրվել է ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնը:

1842-Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։

1847-Վերակրուսում ամերիկյան բանակի ափհանմամբ սկսվել է Սկոտտի մեքսիկական կամպանիանբ: 

1849-ծնվել է  գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:

1858-ֆիլադելֆիայի բնակիչ Ալբերտ Պոտտսը արտոնագրել է փողոցային փոստարկղը:

1908–հիմնադրվել է «Ինտեր» Միլանի իտալական ֆուտբոլային ակումբը։

1918-Խորհրդայինյ Ռուսաստանի մայրաքաղաքը Պետրոգրադից դարձել է Մոսկվան:

1937-ԽՍՀՄ-ի Շաբոլովկա հեռուստակենտրոնը իրականացրել է երկրում առաջին փորձնական հեռուստահաղորդումը եթեր:

1943-ծնվել է ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը:

1945-սկսվել են ճապոնացիների ռազմական գործողությունները ֆրանսիացիների դեմ Վիետնամում:

1948-Կալիֆորնիայի ցիկլոտրոնում հաջողվել է ստանալ մեզոններ:

1953-Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել հրմշտոցի արդյունքում։

1959-Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի է հանվել Բարբի հանրահայտ տիկնիկը։

1961-Դալայ-Լաման դիմել է ՄԱԿ-ին Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։

1964-հոսքագծից իջել է առաջին  «Ֆորդ Մուստանգը», որը հանդիսանում է  «Pony Car» ոչ մեծ սպորտային դասի ավտոմեքենաների առաջնեկը:

1966-Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից իր դուրս գալու մասին։

1977-ԱՄՆ-ում և Կանադայում արգելվել է սախարինի օգտագործումը բժշկության մեջ և սննդում:

1990-Բեռլինում սկսվել են Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունները:

2019-վախճանվել է ռուսական և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսյոր, մանկավարժ Վլադիմիր էտուշը:

Կ.Խաչիկյան



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular