ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Արցախցիների անձնագրերում գրվում Ադրբեջան

ՖՈՏՈ

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և ծննդավայրը անձնագրային բաժնի ծառայողների կողմից կամայականորեն Ադրբեջան նշելու MediaHub-ի երեկ հրապարակ թեման՝ բուռն քննարկումների առիթ է դարձել։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնական դժգոհությունը հետևյալն է․ անձնագրային և վիզաների վարչության ծառայողները չեն իրազեկում Արցախի քաղաքացիներին, որ անձնագրում հնարավոր է գրել ծննդավայրը՝ գյուղի կամ քաղաքի անունը, կամ ինչպես նրանց ծննդյան վկայականներում է՝ ԼՂԻՄ։ 

«Երբ Արցախից տեղահանվեցինք, որոշ ժամանակ մնացինք Հայաստանում, հետո որոշում ենք կայացրել մեր նոր կյանքը սկսել Ռուսաստանի Դաշնությունում։ Անձնագիրս, որը ստացել եմ Արցախի ոստիկանությունից, ծննդավայրը գրված էր Հայաստանի Հանրապետություն, հաշվառման վայրը՝ մեր քաղաքի անունը։ Անձնագիրս դեռ ժամկետի մեջ էր, բայց քանի որ պետք է տեղափոխվեինք՝ ՀՀ-ից ստացա նոր անձնագիր, միայն տանն եմ հասկացել, որ ծննդավայրը գրված է Ադրբեջան»,- MediaHub-ին ասում է Ելենա Թովմասյանը։ 

Նրա խոսքով՝ «Ադրբեջան» գրել են հիմք ընդունելով նրա ծննդյան վկայականը, որտեղ ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, որն այդ տարիներին որպես առանձին հայկական ինքնավար միավոր՝ գործում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում։

«Այսինքն, եթե հնարավորություն կար գրելու ԼՂԻՄ, ինչո՞ւ Ադրբեջան։ Դա հոգեբանական առումով շատ ծանր է ինձ համար, որովհետև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ուներ հայկական կարգավիճակ, իսկ միանգամից Ադրբեջան գրելը ենթադրում է հայկական Արցախի ուրացում»,- նշում է կինը, ով այժմ ընտանիքով ապրում է ՌԴ-ում։ 

Նա նաև տեղեկացրեց, որ բողոքարկելու դեպքում անձնագրայինի ծառայողները գրում են անձնագիրը ստացող քաղաքացու բնակավայրը՝ շրջանի կամ քաղաքի անունը։ Ինքը ժամանակ չի ունեցել, և դա է պատճառը, որ անձնագրում «Ադրբեջան» գրությունը մնացել է անփոփոխ։ 

«Կխնդրեի անձնագրայիններում ժամանակին իրազեկեն ու հնարավորություն տան մարդկանց ընտրելու, արդյո՞ք ուզում են գրված լինի ԼՂԻՄ, Ադրբեջան, կամ իրենց բնակավայրի անունը։ Թող մարդիկ որոշեն, ոչ թե ոստիկանության ծառայողը՝ առանց հաշվի առնելու անձնագիրը ստացողի ընտրությունը»,- հավելեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular