ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղանին

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել:

Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել է իր ձեռքի ափը հսկիչի սեղանին եւ պահանջում է հանդիպում իր գործով դատախազի հետ, այս մասին Forrights.am-ին ահազանգել է Ասատուր Հովհաննիսյանի ազգականը՝ Ռոբերտ Սարգսյանը:

Նա ասում է, որ Ասատուրը արդեն մոտ մեկ ու կես ժամ ձեռքը մեխած վիճակում սպասում է, որ պաշտոնյաներից որևէ մեկը այցելի եւ լսի նրան:

«Բայց ոչ ոք չի եկել: Հիմա Ասատուրը ձեռը մխած, նստած է աթոռին», - ասել է Ռոբերտ Սարգսյանը:

Ասատուր Հովհաննիսյանը 33 տարեկան է, մեղադրվում է գրպանահատության համար: Ըստ մեղադրանքի, նա անցյալ տարվա հուլիսին երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է 46800 դրամ: Ասատուրն իր մեղքը, սակայն, չի ընդունում, համարում է, որ իրեն ապօրինաբար են կալանավորել ու պահում բանտում: Նրա դեմ ցուցմունքներ տվողները ոստիկաններ են:

Էրեբունու ու Նուբարաշենի դատախազությունից գործը դատարան է գնացել անցյալ տարվա սեպտեմբերին: Արդեն 8 ամիս է, Ասատուր Հովհաննիսյանը նստած է, սակայն այս 8 ամսում ընդամենը 4 դատական նիստ է կայացել: Վերջին երկու-երեք նիստերը անընդհատ հետաձգվում են:

«Այսօր պետք է նիստ լիներ, բայց էլի հետաձգվել է: Մեզ ասել են՝ մեքենա չկա, որ տանեն դատարան: Մեկ ասում են՝ մեքենա չկա, մեկ ասում են՝ ուղեկցող չկա, մեկ դատախազն է հիվանդ: Նա ուզում է խոսել իր անհիմն կալանավորորմից, էս ամեն ինչից, պահանջում է, որ կառույցներից գան, իրեն ընդունեն, ինքն իր հարցերը բարձրաձայնի: Քրեակատարողական հիմնարկի աշխատողները գալիս են, տեսնում են, ինքը նստած՝ ձեռը մխած սեղանի կենտրոնին, թողնում, գնում են: Ոչ ոք ղեկավարությունից դեռ չի եկել: Ասատուրն ասել է, մինչև չգան, չեմ թողնելու հանեն մեխը», -հայտնել է Ռոբերտ Սարգսյանը:

Ամիսներ առաջ Ասատուր Հովհաննիսյանի շահերը ներկայացնող հանրային պաշտպանը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոցը, սակայն դատարանը համարել է, որ  կալանքը վերացնելու կամ այն այլ ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու հիմքերը բացակայում են, նախկինում Հովհաննիսյանը նույնանման արարքներ է կատարել: Դատարանը ուշագրավ է համարել, որ  ներկայում Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ և այդ քրեական վարույթով նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Քրեակատարողական ծառայությունից դեպքի առթիվ հայտնել են.

«Սույն թվականի մարտի 05-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա․Հ․-ն ազատազրկված անձանց ընդունելության համար նախատեսված սենյակում իր ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի միջնամասում փափուկ հյուսվածքի հատվածը գամել է գրասեղանին։ Ա․Հ․-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասումը կատարել է այն պատճառով, որ իրեն չեն տեղափոխել՝ մասնակցելու դատական նիստին, միաժամանակ որպես պատճառ նշել է նաև իր քրեական գործը։ Կալանավորված անձին բուժքրոջ կողմից ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular