ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված կասկածյալը․ պատմության այս օրը (07 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ալբանիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837- ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը։

1871- ծնվել է դերասանուհի Օլգա Մայսուրյանը։

1888- ծնվել է  դրամատուրգ, բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1929- ծնվել է ճանաչված դերասան Էդգար Էլբակյանը։

1932- ծնվել է  նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանը։

1967- ԽՍՀՄ-ը անցել է երկու հանգստյան օրով հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի։

1981- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը։

2004-Եղանակի կտրուկ տաքացման հետևանքով վարարած Հրազդան գետի ջրերը ողողել են մի քանի պոմպակայաններ: Արդյունքում մայրաքաղաքի որոշ համայնքներում խմելու ջուրն աղտոտվել է:

2007- Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը քննչական մեկուսարանից տեղափոխվել է բանտ:

2013-երկու տարի գործած Երևանի «Նեմո» դելֆինարիումն ապամոնտաժվել է, իսկ դելֆինները տարվել են  Հայաստանից:

2014-Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը:

2016-Վրաստան - «Գազպրոմ» բանակցությունները հանգուցալուծվել են, Վրաստանը շարունակել է ստանալ Հայաստան տարանցվող գազի 10 տոկոսը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161-վախճանվել է Հռոմի  Անտոնինոս Պիոս կայսրը, նրան փոխարինել են որդիներ Մարկոս Ավրելիոսը և Լուցիոս Վերոսը։

321- Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարել է հանգստի օր։

1274-վախճանվել է իտալացի քահանա և փիլիսոփա Թովմա Աքվինացին։

1573 —Կոնստանտինապոլիսյան պայմանագրով Վենետիկը ճանաչել է Թուրքիայի գերիշխանությունը Կիպրոսի նկատմամբ։

1657- Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն արգելել է ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։

1671 —ծնվել է Շոտլանդիայի ազգային հերոս Ռոբ Բոյը, որը հայտնի է որպես «շոթլանդական Ռոբին Հուդ»։

1765 —ծնվել է ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը, որը հանդիսանում է լուսանկարչության հիմնադիրներից մեկը։

1799- Նապոլեոն Բոնապարտը գրավել է Պաղեստինի Ջաֆան։

1809-վախճանվել է ֆրանսիացի օդագնաց ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը, որն առաջինն է օդապարիկով հատել Լա-Մանշ նեղուցը։

1824- հունգարացի նշանավոր դաշնակահար և երգահան Ֆերենց Լիստը Փարիզում համերգ է տվել և մեծ հաջողության հասել։

1855 —ծնվել է ֆրանսիացի գրող, կոլեկցիոներ, պատմագիր, արվեստների հովանավոր Ռոբեր դե Մոնտեսքյուն։

1875- ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Մորիս Ռավելը։

1876- Ալեքսանդր Բելլն արտոնագրել է հեռախոսի գյուտը։

1908- ծնվել է  իտալացի դերասանուհի Աննա Մանյանին։

1912-Ռաուլ Ամուդսենը հասնելով ավստրալիական Հոբարտ հայտնել է, որ նվաճել է Հարավային Բևեռը։

1920 —սիրիական ազգային կոնգրեսը հայտարարել է Սիրիայի անկախությունը։

1924- ծնվել է ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն։

1926 —ռադիոհեռախոսային կապ է հաստատվել Լոնդոնի և Նյու-Յորքի միջև։

1933 —ԱՄՆ-ի Ատլանտիկ-Սիթիում Չարլզ Դարրոուի կողմից ստեղծվել է  «Մոնոպոլիա» խաղը։

1941 —ծնվել է սովետական կինոյի և թատրոնի դերասան Անդրեյ Միրոնովը։

1960 —ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվել է տիեզերագնացների առաջին խումբը։

1987 —ԽՍՀՄ-ի Կենտրոնական հեռուստատեսությամբ առաջին անգամ եթեր է հեռարձակվել Վլադիմիր Մոլչանովի հեղինակային «Կեսգիշերից առաջ և հետո» հեռուսահաղորդումը, որի հյուրն է եղել Անդրեյ Միրոնովը։

1989 —կապված Սալման Ռուշդիի նոր գրքի շուրջ ծագած սկանդալի հետ Իրանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1990- վախճանվել է  բրազիլական և միջազգային բանվորական շարժման գործիչ Լուիս Կարլոս Պրեստեսը։

1997 —«Nature» ամսագիրը հայտնել է, որ շոտլանդական Էդինբուրգի Ռոսլինյան ինստիտուտի գիտնականները ստացել են գառ առանց ոչխարի սեռական բջիջների օգնության։ Ծնվել է կլոնավորված Դոլլի ոչխարը։

2024 — Շվեդիան դարձել է ՆԱՏՕ–ի 32–րդ անդամը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular