ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի համար դեպի Եվրամիություն ճանապարհը կարող է շատ երկար լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Վերջերս  Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի պատվիրակությանը և բառիս բուն իմաստով հաճոյախոսություններով հեղեղել եվրոպացի «գործընկերներին»։ Բայց Հայաստանը ներկայումս Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Այսպիսով, պետք է ընտրություն կատարել: Իսկ ընտրությունը գին ունի, գրում է prisp.ru–ն։

Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է քաղաքագետ Անտոն Չաբլինը.

«Հայաստանը, տարօրինակ կերպով, ստիպված չի լինի ընտրություն կատարել շատ երկար ժամանակ։ Ի վերջո, նրա համար ներկա իրավիճակն ավելի ձեռնտու է: Անգամ Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուսակովսը, ով վերջերս էր այցելեց Երևան, հայտարարել է, որ «ԵՄ մտնելու իրական ժամկետը 5, 7 կամ նույնիսկ 10 տարի է»։

Եվրամիության անդամ դառնալ ցանկացող երկրների դիմումների քննարկման գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Օրինակներով բացատրեմ: Հյուսիսային Մակեդոնիան դիմել է դեռ 2004 թվականին և թեկնածու է դարձել 2005 թվականին (1 տարի)։ Սերբիան դիմել է 2009 թվականին և միայն 2012 թվականին ստացել թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ (3 տարի): Ալբանիան դիմել է 2009 թվականին և պաշտոնապես թեկնածու է դարձել միայն 2014 թվականին (5 տարի)։ Բոսնիա և Հերցեգովինան դիմել է 2016 թվականին և թեկնածուի կարգավիճակ ստացել 2022 թվականին (6 տարի)։ Եվ այս երկրներից ոչ մեկը դեռ չի դարձել Եվրամիության անդամ, քանի որ չի համապատասխանում չափանիշներին։

Ակնհայտ է, որ Հայաստանի դեպքում դա ավելի արագ չի լինի, քան նշված բալկանյան երկրների դեպքում։ Եթե ​​մի կողմ թողնենք քաղաքական հարթությունը, ապա Հայաստանի համար հիմնական հետևանքներն այն են, որ նա չի կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ անդամ։ Ի վերջո, անհնար է մեկ տարածքում միավորել ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի երկու գոտի։ Այսպիսով, Հայաստանը պետք է ընտրի, բայց ընտրության համար կարող է շատ երկար ժամանակ պահանջվել: Օրինակ Հյուսիսային Մակեդոնիայի նման՝ ավելի քան 20 տարի: Եվ այդ ամբողջ ընթացքում ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից առկա նախապատվությունները, ինչը, ինչպես խոստովանում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, շոշափելի խթան է հանդիսանում երկրի զարգացման համար։

Որոշ հայ տնտեսագետներ պնդում են, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որոշ ոլորտներ անկում են ապրել։ Առաջին հերթին գյուղատնտեսության և սննդի արդյունաբերությունը, քանի որ նրանք դժվարությամբ են մրցակցում ռուսական ապրանքների ավելացած հոսքի հետ, որոնք գալիս են արտոնյալ պայմաններով։ Բայց դա ամբողջովին ճիշտ չէ: Ես բազմիցս եղել եմ Հայաստանում և չեմ կարող ասել, որ սուպերմարկետների դարակները լցված են ռուսական ապրանքներով։ Միսը և կաթնամթերքը հիմնականում տեղական են։ Ավելին, կարագը, տարօրինակ կերպով, տեղական կամ ռուսական չէ, այլ հնդկական և նույնիսկ թայվանական: Ամենից շատ, թերևս, ռուսական քաղցրավենիք, շոկոլադ, կոնֆետներ կան։

Հիմա եկեք պատկերացնենք: Եթե ​​Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, ապա սպառողական շուկայի վրա ճնշումն էլ ավելի նկատելի կլինի։ Այսինքն նրանք, ովքեր խոսում են ռուսական ապրանքների մեծ քանակի մասին, պետք է պատկերացնեն, որ արտոնյալ պայմաններով Հայաստան են ներհոսելու լեհական, հունական, բուլղարական, գերմանական ապրանքներ։ Եվրամիության աղքատ երկրներում (օրինակ Հունգարիայում), դա փաստացի թաղել է տեղական գյուղատնտեսությունը: Պատրա՞ստ են, ասենք, հայ այգեգործներն ու խաղողագործները զոհաբերել իրենց ֆերմաները հանուն եվրոպական ընդհանուր շուկայի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular