ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին․ պատմության այս օրը (06 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արդարամտության համաշխարհային օր, Գանա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից՝ 1957 թ.), Ավստրալիա՝ Աշխատանքի օր, Գուամ՝ Մագելլանի օր, Մոնղոլիա՝ Մոնղոլական տպագրության օր, Ռուսաստան՝ Ատամնաբույժի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1830- Նորք գյուղը միացվել է Երևանին և դարձել նրա թաղամասերից մեկը:

1905- վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։

1921- Երևանում ստեղծվել է «Արարատ» տրեստը, որի մեջ միավորվել են Շուստովի, Սարաջևի, Աֆրիկովի, նաև «Նա վերե» ընկերության և «Արաքս» գինու-կոնյակի գործարանները:

1922- Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը:

1924- հիմնադրվել է Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը:

1926- Երևանում հիմնադրվել է առաջին կարի ֆաբրիկան։

1938- վախճանվել է  Խորեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Ա Տփղիսեցին։

1983- ծնվել է իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հատատել Սիրիայի հետ։

2006- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել իր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ  հայտարարությունների պատճառով։

2007-Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

2011- Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան:

2014- Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։

2020- Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ազատվել է ՊՆ խոսնակի պաշտոնից և ծառայությունը Զինված ուժերում շարունակելու է ռազմական կրթության ոլորտում։

2021- Բաղրամյան պողոտայում կայացել է ընդդիմության հանրահավաք, որն ավարտվել է երթով, պահանջը եղել է վարչապետի հրաժարականը:  

ԱՇԽԱՐՀՈՒՄ

632 —Մուհամմեդն իրականացրել է իր վերջին քարոզը։

961 —բյուզանդական կայսր Նիկիֆոր Երկրորդը գրավել է Հանդակը, որով իսկ դադարել է գոյություն ունենալ Կրիտական էմիրությունը։

1204 —Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողի կողմից Շատո-Գայյարի պաշարումն ավարտվել է անհաջողությամբ, որի արդյունքում Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդն այդ պահից փաստացի սկսել է վերահսկել  ամբողջ Նորմանդիան։

1475- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն։

1521 —Ֆերնան Մագելանն իր շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ հայտնագործել է Գուամ կղզին։

1617 —ֆրանսիացի Լուի էբերը ստացել է Քվեբեկում (Նոր Ֆրանսիա) առաջին ֆերմերային տնտեսություն հիմնելու թույլատրություն։

1665 —Լոնդոնում լույս է տեսել աշխարհում առաջին գիտական ամսագիրը («Թագավորական ընկերության փիլիսոփայական աշխատանքները»)։

1785- ծնվել է  լեհ կոմպոզիտոր Կարոլ Կուրպինսկին։

1790 —վաշինգտոնցի ատամնաբույժ և Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Լինվուդը ստեղծել է բժշկական բոր մեքենա։

1853 - Վենետիկում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։

1869 —Դմիտրի Մենդելեևը Ռուսական քիմիական ընկերությանն է ներկայացրել  իր Պարբերական աղուսյակը։

1886- ծնվել է  ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո) Նադեժդա Օբուխովան։

1899 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանն արտոնագիր է ստացել ասպիրինի համար։

1900 —Սան-Ֆրանցիսկոյում գտել են մեռած չինացու․ ԱՄՆ-ում սկսվել է բուբոնային ժանտախտի առաջին համաճարակը։

1900- վախճանվել է  գերմանացի արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը։

1902- հիմնադրվել է իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։

1909- ծնվել է  լեհ գրող Ստանիսլավ Եժի Լեցը։

1925 —լույս է տեսել «Պիոներական պրավդա» թերթի առաջին համարը։

1926- ծնվել է լեհ ռեժիսոր, դրամատուրգ Անջեյ Վայդան։

1927- ծնվել է կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը («Հարյուր տարվա մենություն»)։

1937- ծնվել է  առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

1938 —Լոնդոնում տրոլեյբուսները փոխարինել են տրամվայներին։

1957- Գանան դարձել է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։

1964- տեղի է ունեցել ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1964- ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյն ընդունել է իսլամ և վերցրել Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։

1967- Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելլիում քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից։

1970- Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկել է իր վերջին երգը՝ «Let It Be»-ն։

1972- ծնվել է  ամերիկացի բասկետբոլիստ, դերասան, ռեփեր Շաքիլ Օ'Նիլը։

1985 —ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը նոկաուտի ենթարկելով Հեկտոր Մերսեդեսին սկսել է իր պրոֆեսոնիալ կարիերան։

1990 —սպանվել է  «Հուրիեթ» թերթի ղեկավարներից մեկը հանդիսացող հանրահայտ թուրք լրագրող Չեթին Էմիչը։

1992- Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական է տվել։

1997 —Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա  2-րդը բացել է իր առաջին պաշտոնական էջը համացանցում։

2016 —վախճանվել է ամերիկացի դերասանուհի, ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կին Նէնսի Ռեյգանը։

2023-Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղ է ունեցել ցույցերի շարք կապված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ: Ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ ցուցարարների դեմ, սակայն վերջիններիս ճնշման արդյունքում այդ այսպես կոչված «արտաքին գործակալների մասին» օրենքը չի ընդունվել:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular