ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հետևանքներ կունենան Ռուսաստանի հետ ոչ բարեկամական հարաբերությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փաստացի հայտարարելով նրան պերսոնա նոն գրատա։ Հրապարակախոս Ալեքսեյ Բելովը tsargrad.tv–ի հետ զրույցում բացատրել է, թե ինչպես պետք է Ռուսաստանը արձագանքի այդ սադրանքին: Խոսքը Փաշինյանի խոսքերի մասին է ԵԱՏՄ գագաթաժողովին Պուտինի՝ Երևան կատարելիք հնարավոր այցի առումով՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ընդունման համատեքստում։ Վերջինս պահանջում է ՌԴ նախագահի կալանավորումը Միջազգային քրեական դատարանի հրամանի հիման վրա։ «ԵԱՏՄ-ի ոչ բոլոր բարձրաստիճան ղեկավարներն են ողջունելի Հայաստանում»,- լրագրողներին ասել էր Հայաստանի վարչապետը։ Դրանից բխում է, որ Պուտինը Հայաստանում հայտարարվել է պերսոնա նոն գրատա։ Հրապարակախոս Ալեքսեյ Բելովը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի մեկ այլ մեջբերում: Ահա, թե ինչ է մտածում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿին երկրի մասնակցության մասին. «Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, վերադարձ կազմակերպություն այլևս հնարավոր չէ, անդառնալիության կետը հատված է»։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ակնհայտորեն հակված չեն ինտեգրվելու նախկին ԽՍՀՄ տարածքին։ Եվ սա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Երբ 1991 թվականի մարտին ԽՍՀՄ-ում անցկացվեց Խորհրդային Միության պահպանման առաջին և վերջին համամիութենական հանրաքվեն, Հայկական ԽՍՀ-ն տեղի ղեկավարության որոշմամբ հրաժարվեց մասնակցել այդ պլեբիսցիտին։ Հետագայում նա նաև ձեռնպահ մնաց Նովո-Օգարևոյի գործընթացին մասնակցելուց, որտեղ միության նոր պայմանագիրն էր մշակվում։ «Այսինքն, հայերը նույնիսկ այն ժամանակ չէին ցանկանում առնչություն ունենալ Ռուսաստանի հետ և ամեն կերպ սաբոտաժի էին ենթարկում համակեցության հնարավորության հետ կապված ցանկացած նախաձեռնություն»,- նշել է Ալեքսեյ Բելովը։

Նա կարծում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Ռուսաստանը վերանայի իր այն արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ, որը հիմնված է, փորձագետի կարծիքով, «ժողովուրդների բարեկամության» բոլորովին սխալ տեսության վրա։ Ավելին, Փաշինյանը «օդից» չի հայտնվել: Սկզբում նրան սատարում էր «փողոցը», իսկ հետո՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը։ «Նրանք, ըստ երևույթին, չունեն ինքնապահպանման բնազդ: Նրանք չեն հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ Ռուսաստանի հետ ոչ բարեկամական հարաբերությունները սպառնում են անդրկովկասյան այդ հանրապետությանը թուրքական «փաշինյանական գավառ» դարձնել»,- մեկնաբանել է իրավիճակը Ալեքսեյ Բելովը։

Այդ առնչությամբ հրապարակախոսը կոչ է արել չմիջամտել, թողնել՝ հայերը գնան «իրենց ճանապարհով», եթե դա է իրենց ուզածը։ Թող իրենք զգան, թե ինչպիսին է Արևմուտքը՝ որպես դաշնակից։ «Հաշվի առնելով մեր նախագահին ուղղված ուղղակի վիրավորանքը և Երևանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը, կարծում եմ, արժե խնդրել Հայաստանին՝ հեռանալ այդ կազմակերպությունից։ Նրանք չեն ցանկանում խեղդվել փշերից, բայց ձեռքները գցում են ձկներին», - ընդգծել է Ալեքսեյ Բելովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular