ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում հայտնել են, որ Զելենսկին նամակ չի հղել Թրամփին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում, խոսելով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիից ստացած «նամակի» մասին, նկատի է ունեցել X-ում նրա հաղորդագրությունը: Այս մասին հաղորդում է «Լիգա» պարբերականը։

«Արդեն իսկ դժվարին իրավիճակում, այնուամենայնիվ, առաջ ենք շարժվում, հարաբերություններ վերակառուցում և առաջ ենք տանում մեր առաջնահերթությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփն ազգին հղած իր ուղերձում ընթերցել է մեր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրառումը և ասել. «Ես գնահատում եմ, որ նա գրել է այս նամակը», – նշել է դեսպանը։

Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն իր հերթին «Լիգա»-ին հաստատել է, որ Ուկրաինայի նախագահի կողմից որևէ «նամակ» չի եղել, և Թրամփը խոսել է X սոցիալական ցանցում արված գրառման մասին։

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև՝ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն ​​«զորեղ ազդանշաններ» է ստացել Ռուսաստանից խաղաղությանը պատրաստակամ լինելու մասին, ինչպես նաև հայտարարել էր, որ Զելենսկիից ստացել է նամակ  ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:

ԱՄՆ նախագահը նամակի համար շնորհակալություն է հայտնել Զելենսկիին։

Հաղորդագրությունը, որի մասին ասել է Թրամփը, Զելենսկիի գրառումն է X-ում, որտեղ նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»։ Նա շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին Ուկրաինային ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ Ուկրաինան անվերջանալի պատերազմ չի ցանկանում։

«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ տևական խաղաղության հասնելու համար», – գրել էր Ուկրաինայի նախագահը։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է «ցանկացած ժամանակ և ցանկացած ձևաչափով» ստորագրել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որը քայլ է «դեպի ավելի մեծ անվտանգություն և ամուր անվտանգության երաշխիքներ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular