ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագետները ձայնազուրկ են դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժողովրդավարության բաստիոնում» դիվանագետները դարձել են ամենաձայնազուրկ և ճնշված խավը, իսկ ԱԳ նախարարը բոլոր դեսպաններին ու փոխնախարարներին արգելել է հարցազրույցներ տալ, ոչ միայն սեփական, այլև պաշտոնական թեզերը հրապարակել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն տևական ժամանակ է, ինչ Արարատ Միրզոյանն անձամբ է դեսպաններին ու այլ դիվանագետների հարցազրույցների հարցը որոշում, գրեթե մշտապես արգելում է։ Հատուկենտ դեպքերում, այն էլ միջազգային որոշ ԶԼՄ-ների հաջողվում է հարցազրույցի թույլտվություն ստանալ՝ հարցերը նախապես ճշգրտելուց հետո։

Դիվանագետները բողոքել են նախարարին, նշել, որ նույնիսկ նախկինների օրոք նման կոշտ սահմանափակումներ չեն կիրառվել, իսկ լրատվության վարչությունը սովորաբար թույլատրել է հարցազրույց տալ, բայց Միրզոյանն անդրդվելի է եղել, շարունակել պնդել, որ այս փուլում դիվանագետների հարցազրույց տալը նպատակահարմար չի համարում։

ԱԳՆ-ում նաև բավական զայրացած են Աննա Հակոբյանի գրառումից, բայց որևէ բառ ասելու իրավասություն չունեն, կամ էլ պետք է նախ դիմում գրեն։ Փետրվարի 11-ին Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։ «Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» և այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես և՛ ԵՊՀ-ում կրթություն ստացած, և՛ Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները»,- գրել էր Հակոբյանը։

Օրեր անց այդ գրառումն անհետացել էր, ըստ մեր աղբյուրի, արտգործնախարարի միջնորդությամբ։ Գրառման անհետացման փաստը Միրզոյանն ԱԳՆ-ում մեծ ձեռքբերում էր ներկայացրել, թեև նրան բացատրել էին, որ «բանը բանից անցել է»։ 

Անի Մուսայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular